(PHOTOS) Զարեհ Սինանյանը շնորհավորել է ինքն իրեն․ Համացանցը ծաղրում է պաշտոնյային

article-image

ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով իր հետևորդների Սուրբ Ծնունդը։ Սինանյանը այնուհետև մեկնաբանություն է թողել իր իսկ լուսանկարի ներքո՝ այս անգամ շնորհավորելով իր և իր ընտանիքի Սուրբ Ծնունդը․ «Merry Christmas to you and the family Zareh jan»,– գրել է նա։

 

 

Ֆեյսբուքյան օգտատերերի աչքից չի վրիպել Զարեհ Սինանյանի՝ ինքն իրեն ուղղված շնորհավորանքը։ Օգտարերը գրում են, որ նա հավանաբար մոռացել է փոխել իր անձնական ֆեյսբուքյան էջը մեկ այլ ֆեյսբուքյան էջով, ինչի արդյունքում ինքն իրեն մեկնաբանություն է թողել՝ ուրիշ էջով գրելու փոխարեն։ 

Համացանցում Սինանյանին ծաղրելու համար սկսել են կրկնօրինակել նրա արարքը։ Օգտատերերը իրենք իրենց անձնական լուսանկարների տակ գովաբանող մեկնաբանություններ են գրում, իրենք իրենց սիրալիր նամակներ ուղարկում և «սքրինշոթը» տեղադրում համացանցում։

Իսկ նրանք, ովքեր ենթադրել են, որ Սինանյանը շնորհավորել է ինքն իրեն, քանի որ այլ շնորհավորողներ չունի, ֆլեշմոբ են կազմակերպել Սինանյանի լուսանկարի մեկնաբանությունների հատվածում և շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ուղղել Սինանյանին ու նրա ընտանիքին։

Սինանյանին ծաղրող գրառումներից մի քանիսը՝ ստորև․

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն