Այս ակտիվությունը գալիս է լրացնելու երեկ Արցախի 3 բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքները, որի թիրախում խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական անձինք էին. Աբրահամյան

article-image

Ադրբեջանն այսօր ակտիվացել է ՀՀ արևելյան սահմանագծի ուղղությամբ. պաշտոնապես հայտնի է, որ հայկական դիրքերի ուղղությամբ թշնամին հրետանի և անօդաչու թռչող սարքեր է կիրառել։ Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

 
«Հայկական կողմն ունի 3 վիրավոր, մյուս հանգամանքներն ու հնարավոր կորուստները, ըստ պաշտոնական գերատեսչության, դեռ ճշտվում են։ Ադրբեջանից հայտնել են իրենց մեկ զոհի մասին։
 
Այս ակտիվությունը գալիս է լրացնելու երեկ Արցախի 3 բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքները, որի թիրախում խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական անձինք էին»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: 
 
 

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն