Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. Միքայել Մինասյանը հրապարակել է 5-րդ տեսանյութը

article-image

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի հինգերորդ մասը։ Մինասյանը տեսանյութը վերնագրել է. «Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են»։

«Մայիսի 9-ին, երբ ՀՀ քաղաքացիները նշում էին Հայրենական պատերազմի հաղթանակի օրը, Նիկոլ Փաշինյանը զբաղված էր իր սիրած գործով. նա փող էր աշխատում», - այս մասին նշել է Մինասյանն իր տեսանյութում՝ հայտնելով, որ այդ օրը Հայաստանից մեկնել է մի նոր ինքնաթիռ լի մաքսանենգ ծխախոտով՝ Երևանից Վորոնեժ։ 

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 20:00-ին և ունեցել է 18 տոննա 831 կիլոգրամ ծխախոտ, որը ձևակերպված է եղել որպես «товары народного потребления»»,-հայտնել է Միքայել Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն