Ինչու՞ Հայկ Մարությանը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել Երևանի ոչ պատշաճ աղբահանության համար

article-image

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր նախընտրական քարոզարշավում փոփոխություններ էր խոստանում մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ աղբահանության և տրանսպորտի ոլորտում։ Վերջինս ոչ միայն խոստանում էր լուծել աղբահանության խնդիրը, այլ նաև «Սանիթեք» ընկերությունից բացի ներգրավել այլ օպերատորի։

Սակայն պետք է արձանագրենք, որ վերջինիս ընտրությունը   քաղաքապետի պաշտոնում ոչ մի ձևով չհանգեցրեց աղբահանության խնդրի լուծմանը: Արդեն շուրջ ութը ամիս է, ինչ Մարությանը զբաղեցնում է Երևանի քաղաքապետի պաշտոնը, սակայն ոչ մի դրական փոփոխություն այդ հարցում նկատելի չէ, դեռ ավելին, օր օրի աղբահանության վիճակը էլ ավելի է վատթարանում:

Նախկինում խոսելով աղբայանության խնդրի մասին՝ Հայկ Մարությանը մեղադրում էր «Սանիթեքին»-ին և նախկին իշխանություններին: Երեկ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ միակ օպերատորի աշխատանքը ավելի անբավարար է դարձել, և հայցել էր քաղաքացիների ներողամտությունը:

Թե՛ Հայկ Մարությանը, թե՛ Հակոբ Կարապետյանը նշել են, որ մի շարք աշխատանքներ են տարվում խնդիրը կարգավորելու համար: Բայց այդ պնդումները, թէ որևէ աշխատանքներ են կատարվում, կարող ենք համարել սուտ, քանի որ քաղաքի աղբահանությունը գտնվում է անմխիթար վիճակում: Առնվազն հարց է առաջանում. եթե աշխատանքներ են տարվում, ապա ինչու մինչ այս պահը որևէ արդյունք չկա, ինչու աղբայանությունը պատշաճ չի կատարվում, և ինչու մինչ այս պահը նոր օպերատոր ներգրավված չէ:

Հայկ Մարությանի այն հայտարարությունը, թե տվյալ խնդրում գլխավոր մեղավորը նախկին իշխանություններն ու «Սանիթեք»-ն են, խոսում է վերջինիս անպատասխանատվության մասին, քանի որ դառնալով Երևանի քաղաքապետ՝ նա պատշաճ քայլեր չի ձեռնարկել, կամ ձեռնարկված քայլերը բավարար չեն եղել խնդրին լուծում տալու համար:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հերթական անգամ գործ ունենք նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրվելու նպատակով տրված, սակայն ընտրվելուց հետո չկատարված խոստման հետ։

Տեղադրված նկարները ցույց են տալիս քաղաքում տիրող վիճակը: Նկարներն արվել են ապրիլի 11-ին և 12-ին Նոր Նորք, Դավիթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում։

Հիշեցնենք նաև, որ համահայկական շաբաթօրյակից հետո քաղաքը ևս լի էր աղբով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն