(PHOTOS) ԱԳ նախարարը դուրս է եկել իր լիազորություններից և պաշտոնական հարթակները ծառայեցրել իր ընտանեկան սկանդալները հերքելու համար

article-image

ԱԳ նախարարության խոսնակի պաշտոնական էջը, որը վերիֆիկացվել է «Ֆեյսբուքի» կողմից, ծառայեցվում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անձնական ու ընտանեկան սկանդալների մասին տեղեկությունները հերքելու համար։

Օրերս «Չորրորդ իշխանություն» կայքում հոդված էր հրապարակվել, որտեղ նշվում էր, որ «ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատեր է դարձել, քանի որ հայտնի թանկարժեք բրենդից իր բնակարանի համար շքեղ ու բավականին թանկ կահույքի հավաքածու է ձեռք բերել»։

ՀՀ արտգործնախարարության խոսնակի պաշտոնական էջն այսօր հերքել է տեղեկությունը՝ նշելով․ «Արարատ Միրզոյանը և իր տիկինը ՉԻ կայքի՝ «Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը» վերնագրով հրապարակման մեջ նշված վայրից և նշված կամ դրան մոտ արժեքով կահույքի հավաքածու երբևէ չեն գնել»։

Նշենք, որ խոսքը ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանի անձնական օգտահաշվի մասին չէ, այլ նախարարության սեփականությունը հանդիսացող և «Ֆեյսբուք»–ի ադմինիստրացիայի կողմից վերիֆիկացված էջի մասին է, որը հաջորդաբար փոխանցվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող պաշտոնյաներին և հանդիսանում է արտաքին գերատեսչության պաշտոնական հարթակներից մեկը։

Ստացվում է, որ Արարատ Միրզոյանը պետական կառույցի պաշտոնական հարթակն օգտագործել է իր անձնական ու ընտանեկան նպատակներով՝ իր մասին տեղեկություններ տարածելու կամ արդեն տարածված տեղեկությունները հերքելու համար։

Հետաքրքիր է, որ ԱԳՆ խոսնակը նույն հրապարակման մեջ խոսել է «լրագրողական պրոֆեսիոնալիզմի բացակայության և տրամաբանության տարրական կանոնների չիմացության մասին», մինչդեռ պաշտոնյան ինքը չի տիրապետում իր իսկ լիազորութուններին և գործել է ոչ պրոֆեսիոնալ՝ պաշտոնական հարթակն օգտագործելով ԱԳ նախարարության գործունեությանը չառնչվող տեղեկություններ տարածելու համար։

 

 

Սա Արարատ Միրզոյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները վերազանցելու միակ դեպքը չէ։ Նշենք, որ նույն գրառմանը խոսնակը կցել է «Չորրորդ իշխանություն» ԶԼՄ–ին ուղարկված տեղեկություն ստանալու հարցման պատասխանը, որտեղ մասնավորապես գրված է․ «Արարատ Միրզոյանի անձնական համաձայնությամբ և հանձնարարությամբ, տեղեկացնում ենք, որ հարցման մեջ հիշատակվող Ձեր տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն»։

 

 

Սա ևս փաստում է, որ Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարի պաշտոնում դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից, քանի որ իրավունք չունի տալ այնպիսի հանձնարարականներ, որոնք առնչություն չունեն ԱԳ նախարարի խոսնակի հաստիքի պաշտոնեական գործառույթների իրականացման հետ։ Իսկ ԱԳ նախարարի խոսնակն էլ իր հերթին կատարել է Միրզոյանի ամուսնաընտանեկան հարաբերությունների ինչ–որ դրվագին առնչվող և իր պաշտոնեական լիազորությունների հետ որևէ աղերս չունեցող հանձնարարականը և հպարտությամբ հանրայնացրել դա։

Այս ամենից հետո մնում է, որ կառավարության պաշտոնական կայքում հրապարակվի՝ «Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները թանկ գնով ձեռք բերված սև «իկռա» չեն կերել», իսկ Հանրային հեռուստաընկերությունը դա ներկայացնի լրահոսի «պաշտոնական լուրերի» հատվածում։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն