Ալբաներեն ու մակեդոներեն հաճույքներ՝ պետբյուջեի հաշվին. Ալբանիայի նախագահի և Մակեդոնիայի վարչապետի նամակների սպասումով. 168.am

article-image

Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի ալբաներեն թարգմանության ծախսերը հոգացել է ԿԳՄՍ նախարարությունը: Այս մասին գրում է «168.am» կայքը: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կայքում կա բաժին, ուր տեղադրված է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2022 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը:

Դրամաշնորհ է տրվում հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին՝

ա) Ստեղծագործական աշխատանքներ
բ) Հետազոտական աշխատանքներ
գ) Թարգմանական աշխատանքներ
դ ) Հայ գրականությունը թարգմանություններում

2022թ. «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ աջակցություն ստացող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկի «Հայ գրականությունը թարգմանություններում» ենթաբաժնում աջակցություն ստացող հեղինակները 10-ն են, այդ թվում՝ Ալեքսանդր Թոփչյան, Մկրտիչ Սարգսյան, Գուրգեն Խանջյան, Հովիկ Աֆյան, Գուրգեն Մահարի:

Ինչպես ուշադիր ընթերցողը կարող է նկատել, Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրվածքը ևս դրամաշնորհ ստացող գործերի շարքում է: Այն ալբաներեն թարգմանելու համար հատկացվել է 1.695.000 դրամ գումար:

Այսինքն՝ ՀՀ պետական բյուջեից «Երկրի հակառակ կողմը» գիրքը ալբաներեն թարգմանելու համար կհատկացվի բավականին պատկառելի գումար:

Հատկանշական է, որ 2020թ. ևս Նիկոլ Փաշինյանի գիրքն ընդգրկված է եղել դրամաշնորհ ստացող գործերի թվում, միայն թե այդ ժամանակ գումարը հատկացվել է գիրքը մակեդոներեն թարգմանելու համար:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: 

 

Աղբյուր` 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն