Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին և նրա ոչխարներին

article-image

Ադրբեջանցիներն առեւանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովիվին եւ իր ոչխարներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արավուսի համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Հավանաբար ոչխարներին արածացնելով՝ կամաց-կամաց գնացել ու հասել է սահմանին։ Սահմանի մի կողմում մերոնք են, մյուս կողմում էլ՝  իրենք, անցել է սահմանը, իրենք էլ միանգամից իջել են ու տարել։ Հովիվն ունի 1000 ոչխար ունի՝ երկու մասի բաժանված, երեւի իր հետ 500 ոչխար է եղել»,- ասել է Հովսեփյանը։

Հովսեփյանը հայտնել է, որ բանակցություններ կիրականացվեն ռուսական կողմի միջնորդությամբ Տեղի բնակչին վերադարձնելու ուղղությամբ։

Hraparak.am-ին էլ գյուղի բնակիչները հայտնել են, որ հովվին և ոչխարների հոտը թշնամու չորս զինվոր է տարել: 

 

Աղբյուր` NEWS.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն