Գեղարքունիքում զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

article-image

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Գեղարքունիքում օրերս ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողներին: 

Համաձայն հրամանագրի` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը

թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Վահան Վաչագանի Բաբայանը, 

թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով: 

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն