ՀՀ ԱԳՆ–ն քաղաքացիներին «մոռացել է» հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը նաև «դրական» է անցել

article-image

Քիչ առաջ ՀՀ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների միջև կայացած հանդիպման վերաբերյալ: 

Սակայն, ինչպես տեղի է ունենում վերջին մի քանի տարվա ընթացքում, այս անգամ էլ արտգործնախարարությունում չի հաջողվել կարևոր իրադարձության վերաբերյալ հաղորդագրությունը հրապարակել առանց թերացումների և վրիպակների: Խոսքը այս անգամ հաղորդագրության հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակների տարբերության մասին է: 

Հայերեն հաղորդագրության մեջ ասվում է` «...կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ...»:  

 

 

Անգլերեն և ռուսերեն հաղորդագրություններում, սակայն, ևս մեկ բառ է ավելացել` «դրական»` նախադասությունը դարձնելով` համապատասխանաբար, «...During their first meeting, conducted in a positive and constructive atmosphere, the Special Representatives exchanged their preliminary views regarding the normalization process through dialogue between Armenia and Turkey...»,  և «...В ходе первой встречи, состоявшейся в позитивной и конструктивной атмосфере, специальные представители обменялись предварительными мнениями относительно процесса нормализации путем диалога между Арменией и Турцией...»:

Այս մասին ահազանգել էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը, որը հրապարակայնացրել էր հաղորդագրությունների տարբերությունները: 
 

 

Հավանաբար, բարձրացրած աղմուկից հետո միայն ԱԳՆ հաղորդագրության հայերեն հատվածում ավելացվեց «դրական» բառը: 
 


 

Նկատենք, որ սա ոչ առաջին և ոչ էլ, հավանաբար, վերջին դեպքն է, երբ արտաքին գերատեսչությունը կարևոր հաղորդագրությունների, հատկապես` հայերեն տարբերակում կարևոր բառեր, արտահայտություններ, երբեմն էլ` ամբողջական նախադասություններ այլ խմբագրությամբ է ներկայացնում՝ կա՛մ դիտավորությամբ, կա՛մ էլ անուշադրության արդյունքում, որը փոփոխում և խմբագրվում է միայն հրապարակային աղմուկից ու քննադատությունից հետո: 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն