Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերի վրա ծախսվող գումարները թաքցվում են հանրությունից. Արեգնազ Մանուկյան

article-image

««Թանկարժեք» նախագահը
 
Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերի վրա ծախսվող գումարները թաքցվում են հանրությունից»,- այս մասին գրում է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
 
Դեռևս նախորդ տարեվերջին պատգամավորական հարցում էի ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին՝ հետաքրքվելով, թե ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը
 
1․ 2021 թ․ ընթացքում ընդհանուր առմամբ քանի՞ արտասահմանյան այց է կատարել։
 
2․ Ընդհանուր առմամբ՝ որքա՞ն գումար է ծախսվել այդ այցերի համար։
 
3․ Այցերից յուրաքանչյուրի համար որքա՞ն գումար է ծախսվել։
 
4․ Ի՞նչ միջոցներից են ծախսվել այդ գումարները։
 
5․ Ի՞նչ կոնկրետ արդյունքներ են արձանագրվել այցերից հետո։
 
Այսօր ստացել եմ պաշտոնական պատասխանը, որում բավականին մանրամասն ներկայացված է, թե որ երկիր է այցելել Արմեն Սարգսյանը և ինչ հարցեր է այնտեղ քննարկել։ Սակայն, ուշադրությո՛ւն․ թե ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է ծախսվել այդ այցերի և դրանցից յուրաքանչյուրի համար, նախագահականից չեն պատասխանել; Նշել են միայն՝
 
Գործուղման ծախսերն իրականացվել են՝
 
1) համաձայն «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման, որը հասանելի է minfin.am կայքի «Պետական բյուջե» բաժնում.
 
2) հրավիրող կողմի միջոցների հաշվին:
 
Ահա սա՛ է Սահմանադրությամբ մեզ պարտադրված ՀՀ նախագահը, ում գործուղումները, ըստ հիմնավոր կասկածների, բավականին թանկ են նստում հարկատուներիս վրա և ում արտասահմանյան վոյաժների վրա ծախսվող գումարների չափը չի ներկայացվում հանրությանը»,- գրում է Արեգնազ Մանուկյանը:
 
 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն