Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ

article-image

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ընտրվեց Դատավորների միության նախագահ։

Քվեարկությանը մասնակցել է 189-ը դատավոր, որից 139-ը քվեարկել է Ազարյանի օգտին։ 44 ձայն ստացել է մյուս թեկնածուն՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

Ժողովը նախագահում էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Դատավորների միության նախագահի պաշտոնում ինքնառաջադրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն