Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար․ Մելիքյան

article-image

Այսօր Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց նիկոլ Վովայի փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար (հոդված 137.1, 2-րդ մաս), որը նա կատարել է 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ նշված անձի գրքից վերցված 1 (մեկ) բառ պարունակող մեկնաբանությամբ քպ վերնախավը պատկերող լուսանկար հրապարակելով իր ՖԲ էջում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Հետաքրքիրն այն է, որ որպես վիրավորանքի հասցեատեր՝ նշված է միայն մեկ անձ՝ ն.Վ. փաշինյանը։ Է՛լ ավելի հետաքրքիր է այն, որ նշված անձը տուժող ճանաչված չէ։ Եթե քննիչը հանգել է հետևության, որ իմ վստահորդ Ադիբեկյանը այդ անձին բարոյական վնաս է հասցրել, ապա ինչու՞ նրան տուժող չի ճանաչել։ Իսկ եթե հանգել է հետևության, որ վստահորդս բարոյական վնաս չի հասցրել, ապա ինչու՞ է Ադիբեկյանին մեղադրանք առաջադրել։

Համաձայնեք, որ հետաքրքիր պարադոքս է։ Ամեն դեպքում, այս պարադոքսն իրավական ճանապարհով լուծելու համար այսօր միջնորդել ենք ն.Վ.փաշինյանին ճանաչել տուժող։ Տեսնենք, թե հարգելի քննիչը կբավարարի՞ մեր միջնորդությոնը, թե՞ կմերժի։ Եվ եթե մերժի, ապա ինչպե՞ կհիմնավորի իր որոշումը։

Շնորհակալություն»,– գրել է Մելիքյանը։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն