(VIDEO) Պետք է հասկանալ՝ Հայաստանում կա՞ն մարդիկ, որոնք պատրաստ են հանուն պետության զոհաբերել ամեն ինչ ու պահել այն․ Նարեկ Սամսոնյան

article-image

Օրեցօր ավելի վատ է լինելու։ Դա տրամաբանական պատճառ ունի։ Մենք ունենք քաղաքական իրավիճակ, որտեղ մեր երկրի ներսում գործակալական իշխանությունները թշնամու գործակալական իշխանություներն են։ Այս մարդիկ պատրատ են ամեն ինչ տալ, բոլորի զոհվելու, մահվան, տարածքների գնով պահել իրենց իշխանությունը։ Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։

«Պետք է հասկանալ՝ Հայաստանում կա՞ն մարդիկ, որոնք պատրաստ են հանուն Հայաստանի Հանրապետության զոհաբերել ամեն ինչ ու պահել Հայաստանի Հանրապետությունը»,– ընդգծեց Սամսոնյանը։

Քաղաքագետին չի հետաքրքրում, թե ինչ հայտարարություններ է անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ «Ես ամեն օր Ալիևի ներկայացուցիչներին այստեղ լսելուց հոգնել եմ։ Ինքն ունի իր ներկայացուցիչներն այստեղ։ Նայեք Խաչատուր Սուքիասյանին, Ալեն Սիմոնյանին և կտեսնեք՝ Ալիևը ինչ է ասում։ Տեսեք Նիկոլ Փաշինյանին՝ կտեսնեք՝ Ալիևը ինչ է ասում։ Մենք Հայաստանի իշխանութունների շուրթերից շատ ենք լսել՝ ինչ է ասում Ալիևը, դրա համար ինձ դա քիչ է հետաքրքում։ Ինձ հետաքրքրում է՝ այն մարդիկ, ովքեր այս ամենը գիտակցում են, ի՞նչ են պատրաստ անել նրա համար, որ Հայաստանը մնա»։

Սամսոնյանն ընդգծեց, որ ինքը գործելու կողմնակից է և փորձում է իր բոլոր ռեսուրսները ծառայեցնել դա անելուն և այդ ամենը մի օր ավելի շուտ իրականություն դարձնելուն։

Խոսելով ներքաղաքական դաշտում «նոր ուժերի» ի հայտ գալու և տարբեր գործընթացների վրա դրանց ազդեցության մասին՝ քաղաքագետն ասաց, որ «նոր ուժեր» առաջանալու մասին խոսում են նրանք, ովքեր «նոր ուժ» դառնալու հավակնություն ունեն։ «Ինձ մոտ ոչ միայն մասնագիտական կազուս է առաջանում, այլ նաև բարոյական առումով է զարմանալի։ «Նոր ուժերը» երկնքից չեն իջնելու։ Նրանք այս կամ այն կոնֆիգուրացիայով կապ են ունենալու քաղաքական դաշտում առկա խաղացողների հետ։ Հիմա, ովքե՞ր են այդ «նոր ուժերը», չգիտեմ ես «նոր ուժեր», – նշեց Սամսոնյանը։

Քաղաքագետի խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում Հայաստանում ներքաղաքական օրակարգ թելադրողը Նիկոլ Փաշինյանն է։ Նրա կարծիքով՝ ընդդիմության խնդիրն է «ռեակտիվից դառնալ պրոակտիվ»։ Սամսոնյանի համոզմամբ՝ եթե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները չկարողանան այդ խնդիրն իրագործել, որևէ այլ մեկը չի կարողանալու անել։ Քաղաքագետը շարունակեց՝ Հայաստանում թիվ մեկ քաղաքական օրակարգը պետք է լինի իշխանության հեռացումը։ Դրանց ստորադասված ցանկացած այլ օրակարգ կեղծ օրակարգ է։ Բայց քաղաքական իշխանությանը հեռացնելը պետք է լինի հստակ քայլերով մշակված։ Դա պետք է լինի համակարգային ճանապարհով։ Պետք է մշակել այդ գործընթացը. մանրամասնեց Սամսոնյանը։

«Իմ տեսած իրերի դասավորությունը թույլ է տալիս ասելու, որ կա տրամադրվածություն լուրջ գործընթաց սկսելու քաղաքական հիմնական դերակատարների կողմից։ Թե դա ինչպիսին կլինի, երբ կլինի, մենք կտեսնենք։ Այս պահին խոսելու ուրիշ բան չկա»,– ասաց Սամսոնյանը։

Սամսոնյանը նշեց նաև, որ իշխանության ուժային աղբյուրները այս պահին վերականգնվում են, բայց գործընթացը շատ դանդաղ է, ինչի արդյունքում այն շատ բաներ է կորցնում։ Որպես օրինակ քաղաքագետը բերեց գործող իշխանությունների լեգիտիմության ընկալումը, ինչը գնալով քայքայվում է։ «Սոցիալական վիճակն էլ գնալով ծանրանում է, և որևէ տեղում չկա, այսպես ասած, «պառը թողնելու» գործընթացը, ինչը լավ է իրականում, որովհետև դա կուտակվում է, ոչ թե ընթացքում պայթում է»,– վստահ է քաղաքագետը։

Սամսոնյանն ընդգծեց նաև, որ գործող իշխանությանը հեռացնելու հարցում պետք է կենտրոնանալ միաժամանակ և՛ նպատակների, և՛ գործընթացի վրա և լուրջ մոտեցում ցուցաբերել, հակառակ պարագայում իմաստ չունի ոչ մի լուրջ գործընթաց սկսել։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Աղբյուր՝ AntFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն