Fip.am-ը ապատեղեկատվություն է տարածել AntiFake.am-ի հրապարակման վերաբերյալ

article-image

Մայիսի 16-ին, Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին, ապա պատասխանել է լրագրողների հարցերին և մի շարք կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություններ հնչեցրել:

Լրագրողներից մեկը վարչապետին ուղղել էր հետևյալ հարցը«Դուք ձեր վերջին լայվում հայտարարեցիք, որ հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում ու ըստ էության` թագավարակի տարածման համար մեղադրեցիք քաղաքացիներին՝ այն դեպքում, երբ կորոնավիրուսի տարածման նախնական շրջանում հայտարարում էիք` կորոնավիրուսն ու՞մ շունն է, պինցետով կհանենք ու արաղով կախտահանենք...պարոն վարչապետ, ինչու՞ է ժողովուրդը միշտ մեղավոր»:

Լրագրողի հարցին ի պատասխան` Փաշինյանն ասել  էր. «Ես նախ չեմ հիշում, որ պինցետով հանելու և արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել: Գուցե այլ շրջանում ա հնչել էդ հայտարարությունը»:

Անդրադառնալով վարչապետի պատասխանին և լրագրողի հարցին՝ AntiFake.am-ը հրապարակում էր կատարել և դրան կից տեսանյութ տեղադրել, որոնց անդրադարձել էր Fip.am-ը՝ կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ անելով:

Fip.am-ը գրել է. «Շատ կայքեր՝ Antifake-ը..., անդրադառնալով այս թեմային, վարչապետին մեղադրել են սուտ խոսելու մեջ և պնդելով, որ իրականում այդ համատեքստում նման հայտարարություն եղել է»:

Այնինչ AntiFake.am-ի հրապարակման մեջ բառացիորեն նշված է, թե ինչ համատեքստում է Փաշինյանը նման հայտարարություն արել, և ինչու է այդ ամենը «սուտ»։ Մեջբերում ենք. «Փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը կրկին ՍՏՈՒՄ Է, քանի որ կորոնավիրուսի` Հայաստան ներթափանցմանը զուգահեռ` նա տարատեսակ «հումորային» հայտարարություններով անլրջացրել է ստեղծված իրավիճակը, այնուհետև ինքն էլ եկել այն գիտակցմանը, որ խուճապային տրամադրությունները չափից շատ են կանխվել: ... Այդ հայտարարություններն անելիս, ինչպես Փաշինյանն է նշել, նկատի է ունեցել պետական համակարգի օրգանիզմը քայքայողներին, սակայն նշված համատեքստը չի հերքում Փաշինյանի անլուրջ վերաբերմունքը կորոնավիրուսային իրավիճակի նկատմամբ և նրա՝ այդպիսի արտահայտություն անելու փաստը»։ 

Fip.am-ը նաև պնդել է, թե AntiFake.am-ի հրապարակված տեսանյութում Փաշինյանի խոսքը ներկայացրել է կիսատ և չի ընդգրկում Փաշինյանի խոսքի բովանդակային հատվածը։ Նկատենք, որ AntiFake.am-ի հրապարակված տեսանյութը, որը կրում է «Հիշողության թարմացում՝ կորոնավիրուսը պինցետով հանելու և տնական արաղով դեզինֆեկցիա անելու վերաբերյալ» վերնագիրը, ուղղված է Փաշինյանի «հիշողության թարմացմանը» և միտված է ցույց տալ, որ Փաշինյանը հանդես է եկել նման հայտարարությամբ, ուստի վերջինիս խոսքը ամբողջությամբ ներկայացնելու որևէ իմաստ և անհրաժեշտություն չի եղել:

Fip.am-ին կոչ ենք անում  զերծ մնալ AntiFake.am-ի վերաբերյալ ապատեղեկատվության տարածելուց:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն