Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմը՝ 20 պաշտոնյա, կրկին պարգևատրվել է

article-image

Երևանի քաղաքապետարանում շարունակվում է ամենամսյա պարգևատրման պրակտիկան։ Այս անգամ կրկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմը։

Երևանի քաղաքապետի մայիսի 8-ի 461-Ա կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար։ Պարգևատրումը տրամադրվել է ապրիլ ամսվա աշխատանքների համար։

Պարգևատրվել են թվով 20 աշխատակիցներ, ընդհանուր՝ 6.720.000 դրամի չափով, որը համարժեք է 14.000 ԱՄՆ դոլարին։

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, մյուս երեք տեղակալները՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը պարգևատրվել են 480.000 դրամի չափով, իսկ քաղաքապետի օգնականն ու վարչության պետերը պարգևատրվել են 280.000  դրամի չափով։
 


 

Պարգևատրվե՞լ են արդյոք քաղաքապետարանի «շարքային» աշխատակիցները, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակիցները` չենք կարող ասել, քանի որ Երևանի քաղաքապետարան ուղարկված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում պարգևատրումների վերաբերյալ ոչ բոլոր կարգադրություններն են հրապարակվում։

AntiFake.am-ը հարցում է ուղարկելու Երևանի քաղաքապետական կառույցում 2020թ. ապրիլ ամսվա ամբողջական պարգևատրումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, որի արդյունքները կներկայացնենք։

Հիշեցնենք, որ 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում Երևանի քաղաքապետարանում պարգևատրվել են ընդհանուր 276.530.000 դրամի չափով, որը համարժեք է 572.500 ԱՄՆ դոլարին։

Աղբյուր՝ AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն