Daily Digest. 21.05.2020. AntiFake.am-ի օրվա հրապարակումները

article-image

Նոր տիպի կորոնավիրուսը շարունակում է թափ հավաքել Հայաստանում: Վարակվածության դեպքերը ավելանում են, իսկ ընդհանուր թիվը մոտենում է 6000-ին: Համաձայն մայիսի 21-ին հրապարակված պաշտոնական տվյալների՝ գրանցվել է կորոնավիրուսային վարակվածության ընդհանուր 5606 դեպք, մահացել է 70 հիվանդ, բուժվել՝ 2581-ը:


Մայիսի 21-ին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի հերթական ասուլիսն էր Կառավարության նիստից հետո:

Պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերվում էր աշխարհի տարբեր երկրներում երեխաների մոտ առաջացող Կավասակիի հիվանդությանը, Արսեն Թորոսյանը նախ նշեց, որ կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ նման հիվանդության դեպք չի արձանագրվել, այնուհետև սեփական նախաձեռնությամբ հրապարակեց մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված երեխաների թիվը:

article-image

Պետք է նշել, որ դեռևս ապրիլի 10-ին իր մամուլի ասուլիսում, պատասխանելով AntiFake.am-ի հարցին, Արսեն Թորոսյանը նպատակահարմար չէր գտել հրապարակել կորոնավիրուսով վարակված երեխաների ընդհանուր թիվը` պատճառաբանելով, որ հիվանդության տարածման տեսանկյունից այն որևէ նշանակություն չունի:

Կարդացե՛ք՝ «Արսեն Թորոսյանի դիրքորոշումը փոխվել է կորոնավիրուսով վարակված երեխաների թվի հրապարակման վերաբերյալ»


Մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները տարատեսակ հարցեր են ուղղել վարչապետ Փաշինյանին:

Լրագրողներից մեկի հարցը հետևյալն էր. «Այսպես կոչված վեթինգի մասին օրենքից լուրջ դժգոհություններ հայտնեցին բաց հասարակության ինստիտուտը և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ: Ո՞րն է այս դժգոհության մոտիվացիան: Արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է քայլեր ձեռնարկել հանրային սեկտրի դժգոհությունները մեղմելու համար»:

article-image

Փաշինյանն ընդգծել է, որ կարծում է, որ պետք է գնալ լավ խորոված անելու ճանապարհով, որ մինչև խորքը բովանդակային կերպով «եփվի» բարեփոխումը, քանի որ դա է ճիշտ և երկարատև բարեփոխումը, որը արդյունք է բերելու:

Նկատենք, որ Փաշինյանի՝ դատական համակարգում դանդաղ փոփոխություններ իրականացնելու տեսլականը խիստ զարմանալի է՝ պայմանավորված վերջինիս նախկին հայտարարություններով և գործողություններով, իսկ բարեփոխումների պրոցեսը խորովածի օրինակով պատկերավոր ներկայացնելը՝ օրինաչափ:

Փաստենք, որ Փաշինյանի՝ շուրջ մեկ տարի առաջ արված հայտարարություններն ու գործողությունները և նրա տրամադրվածությունը հակասում են վերջինիս՝ օրերս հնչեցրած դանդաղ բարեփոխումների տրամաբանությանը:

Ամբողջական հրապարակումը՝ «Դատական համակարգի դանդաղ բարեփոխումների ոդիսականը. Վարչապետը մտափոխվե՞լ է»


Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն