Արթուր Վանեցյանը ներկայացրել է սահմանադրական կարգով իշխանափոխության երեք տարբերակները. «Հրապարակ»

article-image

«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը ծավալուն հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթի լրագրողներին։ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը՝ «Հրապարակ» օրաթերթում, այսօր տեղադրում ենք մի քանի ուշագրավ հատված այդ հարցազրույցից։

- Պարոն Վանեցյան, ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում իշխանության գալ, սպասելու եք հերթական ընտրությունների՞ն, թե՞ այլ միջոցներ գեներացնելով հասնելու եք արտահերթ ընտրությունների։ Ձեր կուսակցության գաղափարախոսությունը ո՞րն է լինելու, կարգախոս ունե՞ք։

- Մեր կուսակցության գաղափարախոսությունը լինելու է ցենտրիզմը՝ աջ ուղղվածությամբ, որովհետև ես շատ եմ կարևորում ավանդական արժեքներն ու ավանդույթների պահպանումը, բայց դա չի նշանակում, որ մենք լինելու ենք կոնսերվատիվ դաշտում գործող կուսակցություն, մենք լինելու ենք կենտրոնում գործող կուսակցություն։ Ամենակարևոր գաղափարն ու գաղափարախոսությունը լինելու է պետության շահի, պետության արժևորումն ու կարևորումը, և այդ ամենի հետ մեկտեղ՝ ես կարևորում եմ մեր ինքնության, մեր ազգային ավանդույթների պահպանումը։ Այսինքն՝ այն բոլոր արժեքները, որոնք սովորական հայ ընտանիքները, հայ մարդը պահել են ու պահպանել իրենց կյանքի ընթացքում։ Դեռևս հստակ կարգախոս մշակված չէ, բայց այն գաղափարները, որոնց շուրջ մենք համախմբվում ենք, կարելի է 2 բառով բնութագրել՝ «Առաջընթաց և ավանդույթներ»։

Այսինքն՝ մենք պետք է միշտ զարգանանք, առաջ գնանք աշխարհի հետ, բայց մեր ինքնությունը, մեր ազգային ավանդույթները պարտավոր ենք պահպանել։ Ինչ վերաբերում է նրան՝ հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում, թե՞ այլ իրավիճակում կլինեն փոփոխություները, ապա ես կարող եմ ասել մի բան, որ ես կողմնակից եմ միայն սահմանադրական կարգով իշխանափոխությանը, սահմանադրական կարգի ցանկացած խախտում, որը չի բխում մեր օրենքներից, ինձ համար անթույլատրելի է։ Սահմանադրական կարգով ամենատրամաբանական փոփոխությունը հերթական խորհրդարանական ընտրություններն են, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, և 3-րդ տարբերակը՝  գործող Ազգային ժողովում քաղաքական ուժերի կողմից նախաձեռնվում է վարչապետի ու կառավարության փոփոխություն և ընտրվում է նոր վարչապետ»։

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն