#SutNikol ակցիան Երևանի փողոցներում

article-image

#SutNikol նախաձեռնության անդամներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում: Նրանց միացել են նաև այլ երիտասարդներ:

Այս պահին ոստիկանություն է բերվել ակցիա իրականացնող երիտասարդներից մեկը՝ Իշխան Խոսրովյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին տեղի ունեցած #sutNikol ֆլեշմոբը ցույց տվեց, որ Հայաստանում ստի ու կեղծիքի միջոցով իշխանությունը զավթած քաղաքական ուժի նկատմամբ հանրային վերաբերմունքը համընկնում է #sutNikol նախաձեռնության ունեցած պատկերացումներին: Պայմանավորված ապրիլյան քառօրյա պատերազմի օրերով՝ նախաձեռնությունը դադարեցրել էր հասարակության շրջանում և ֆեյսբուքյան տիրույթում բավական բուռն արձագանք ստացած ակցիան: 

Այսօր Երևանի փողոցներում #sutNikol նախաձեռնությունը վերսկսել է իր գործողությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն