Չունեն սրբություն, չունեն արգելակներ. պատրաստ եղեք պաշտպանել ձեր ընտանիքը. Նարեկ Սամսոնյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակվել են ու ահաբեկել փաստաբանի ընտանիքի անդամներին: Էս տողերը գրելուց զայրույթն ու եղածին չհավատալու ցանկությունն էնքան մեծ ա, որ ասելու չի, բայց հավատացեք Նիկոլն ու Աննան հասան արդեն էս կետին:

Աթանեսյանի տան վրա հարձակվել են ոչ թե ինչ-որ վիժվածքներ, որոնք տան ու ընտանիքի արժեքը չգիտեն, այլ հենց Նիկոլն ու Աննան: Նիկոլն ու Աննան են էս ամեն ինչի անմիջական պատասխանատուն ու էսքանից հետո դուք դեռ իրավունք ունեք բողոքելու, որ ձեզ սպառնում են կամ ճնշում...

Էս ամեն ինչը անպատասխան չի մնալու, ավելի անմարդկային ու դաժան պատասխաններ եք ստանալու, քանի որ անցել եք անդառնալիի սահմանը ու դա ոչ մեկս չի կարողանալու կանխել: Վախով եք անցկացնելու ամեն Աստծո օր, քանի որ դուք եք գծել էս անմարդկային կանոնները:

Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, պատրաստ եղեք պաշտպանել ձեր տները, ընտանիքները սրանք սրբություն չունեն, սրանց սրբությունը փողն ու իշխանությունն են, որը շատ շուտով կորցնելու են անվերադարձ: Ոչ ոք իրավունք չունի կենդանի դուրս գալ մարդու տան վրա հարձակվելուց հետո, պատրաստ եղեք պաշտպանել ձեր ինքնասիրությունը»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ 168.am-ը հայտնեց, որ երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա։ 

«4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, մեր տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:

Տիգրան Աթանեսյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն 168.am-ին հասած լուրերով` ոստիկանությունը տեղյակ է միջադեպից և նյութեր են նախապատրաստվում:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ»,-ասվում էր հրապարակման մեջ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն