Daily Digest. 22.05.2020. AntiFake.am-ի օրվա հրապարակումները. Խնջույք` «ժանտախտի» ժամանակ և իշխանության «հաջողության» բանաձևը

article-image

Նոր տիպի կորոնավիրուսը շարունակում է թափ հավաքել Հայաստանում: Վարակվածության դեպքերը ավելանում են, իսկ ընդհանուր թիվը մոտենում է 6000-ին: Համաձայն մայիսի 22-ին հրապարակված պաշտոնական տվյալների՝ գրանցվել է կորոնավիրուսային վարակվածության ընդհանուր 5928 դեպք, մահացել է 74 հիվանդ, բուժվել՝ 2874-ը:


Մայիսի 21-ին Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությանը հաջորդել էր հյուրասիրություն, որի մասնակիցները, այդ թվում՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները և նրանց ուղեկցող կանայք չեն պահպանել սոցիալական հեռավորություն և չեն կրել դիմակներ ու ձեռնոցներ:

Խնդիրն այն է, որ Հայաստանում օր օրի ահագնացող վարակի ֆոնին, իշխանությունները քաղաքացիներին սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակ և ձեռնոց կրելու կոչեր են անում, սակայն իրենք չեն հետևում իրենց կողմից սահմանված կանխարգելման կանոնների պահպանմանը:

article-image

Փաստենք, որ կորոնավիրուսի Հայաստան ներթափանցմանը զուգահեռ, իշխող ուժի ներկայացուցիչները նախ «հումորային» հայտարարություններով էին անլուրջ իրավիճակ ստեղծում հասարակության շրջանում, ապա հանդես էին գալիս հակասական և իրարամերժ հայտարարություններով և իրենց գցում «իրենց փորած փոսը»:

Ավելին՝ «Խնջույք ժանտախտի ժամանակ կամ ինչպես վերին աստիճանի անլրջացնել կորոնավիրուսի դեմ պայքարը»

Այս ամենը հայտնվել է ֆեյսբուքյան օգտատերերի, հասակակական-քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում, որոնք քննադատական և ծաղրական հրապարակումներ են արել:

Ներկայացրել էինք ֆեյսբուքյան օգտատերերի, հասարակական-քաղաքական շրջանակների անդրադարձերը՝ «Ֆեյսբուքյան օգտատերերը քննադատում են իշխանությանը կորոնավիրուսի կանխարգելման կանոնները չպահելու համար»


Մայիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոր «100 փաստ», որոնք լի էին ստերով և մանիպուլյացիաներով։

Yerevan.Today-ը հետաքրքրվել էր, թե ինչու Հայաստանում չեն աշխատում Բալոնների գործարանը, Հայկական էլեկտրատեխնիկայի արտադրության գործարանը, Սևանի շաքարի գործարանը, Ալավերդու պղնձաձուլարանը, բամբակի վերամշակման գործարանը, որոնց մի մասի բացմանը մասնակցել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

article-image

Ինչպես իր մի շարք պատասխաններում, այս հարցի վերաբերյալ պատասխանում նույնպես Նիկոլ Փաշինյանն արել է մի շարք մանիպուլյատիվ հայտարարություններ։

Կարող ենք նշել, որ երբ անհրաժեշտություն է առաջանում ցույց տալ իշխանության ներկայացուցիչների և մասնավորապես՝ Փաշինյանի տված խոստումների իրականացումը, իշխանության քարոզչական ապարատը անում է ամենը ցույց տալու համար, որ բացվում են գործարաններ, ստեղծվում են աշխատատեղեր, առկա է ներդրումային բարենպաստ միջավայր, բայց երբ այդ ամենը ձախողվում է հենց իշխանության «գործուն ջանքերի» շնորհիվ, կամ իշխանության կողմից ոչ բավարար հետևողականություն ցուցաբերելու արդյունքում, Փաշինյանը ինքն իր վրայից գցում է պատասխանատվությունը։

Կարդացե՛ք՝ ամբողջական հրապարակումը՝ «Գործարանների բացման կրեդիտները՝ Փաշինյանին, իսկ փակման պատասխանատվությունը՝ ուրիշներին. իշխանության «հաջողության» բանաձևը»

 

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն