Ինչու էր Պետրոս Ղազարյանի մեքենան օրվա մեծ մասը Սահմանադրական դատարանի մոտ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

article-image

Այսօր՝ մայիսի 23-ին, վաղ առավոտից Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի Audi մակնիշի 99 QU 996 պետհամարանիշով ավտոմեքենան օրվա մեծ մասը կայանված է եղել Սահմանադրական դատարանի մոտ և հեռացել է այնտեղից մոտավորապես 21:30-ի սահմաններում։

Պետրոս Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գործ ուներ նրա մեքենան այդքան ժամանակ Սահմանադրական դատարանի մոտ, արդյո՞ք նա այցելել է Սահմանադրական դատարան և հանդիպում ունեցել որևէ մեկի հետ։ Նախ Պետրոս Ղազարյանը հարցրեց՝ «չգիտե՞ք որ այսօր ոչ աշխատանքային օր է, ինչպե՞ս ես կարող էի լինել մի կառույցում, որը չի աշխատում», ապա հիշելով, որ աշխատանքային օր է և մեր այն դիտարկմանը, որ անկախ աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելուց ՍԴ-ում շաբաթ օրն էլ են երբեմն աշխատում (օրինակ այդ մասին հայտարարել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը) և ևս մեկ անգամ մեր ճշտող հարցին, թե եղե՞լ է դատարանում, պատասխանեց, որ չի եղել։

Պետրոս Ղազարյանին, իհարկե չհավատալու հիմքեր չունենք, պարզապես հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչ գործ ուներ նրա մեքենան գրեթե ողջ օրը Սահմանադրական դատարանի մոտ, եթե անձամբ չի եղել դատարանում։ Ղազարյանի մեքենան առանց իրեն ՍԴ-ի դիմաց «ինքնակայանվելու» ֆունկցիա՞ ունի։

Պետրոս Ղազարյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյո՞ք այն հատվածը, որտեղ կայանված էր մեքենան, թույլատրվում է կայանում, ինչին նա դրական պատասխան տվեց։ Մինչդեռ Պետրոս Ղազարյանի կայանած մեքենայի անմիջապես վերևում կարդում ենք. «Միայն ՍԴ ավտոմոբիլների համար»։ Տարածվում է արգելքը Պետրոս Ղազարյանի կայանած մեքենայի հատվածում, թե ոչ՝ այս մասով ճանապարհային ոստիկանները թող գնահատական տան։

Պետրոս Ղազարյանի մեքենան օրվա տարբեր ժամերին Սահմանադրական դատարանի մոտ.



Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը