Daily Digest. 25.05.2020. AntiFake.am-ի օրվա ամփոփումը

article-image

Նոր տիպի կորոնավիրուսը շարունակում է թափ հավաքել Հայաստանում: Վարակվածության դեպքերը ավելանում են, իսկ ընդհանուր թիվը անցել է 7000-ից: Համաձայն մայիսի 25-ին հրապարակված պաշտոնական տվյալների՝ գրանցվել է կորոնավիրուսային վարակվածության ևս 452 դեպք (ընդհանուր` 7113 դեպք), մահացել է 87 հիվանդ, բուժվել՝ 3151-ը: Եվս 39 պացիենտ, որոնք ունեցել են նաև կորոնավիրուսային հիվանդություն, մահացել են այլ հիվանդությունից:


AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուքում, որի արդյունքները պարբերաբար ներկայացնում ենք հանրությանը։ Այս հրապարակմամբ կամփոփենք մինչ այս կատարված աշխատանքները։

Հայտնի է, որ Ֆեյսբուքի հայկական տիրույթում գործունեություն են իրականացնում հազարավոր ֆեյք օգտահաշիվներ, որոնք «աշխատում են» իշխանության տարբեր ներկայացուցիչներին «սատարելու» և հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար։


Ըստ օդում կախված լուրերի` կեղծ օգտահաշիվները ստեղծվում և համակարգվում են «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումը ստացած վարչապետին կից կառույցում, որոնք իրականացնում են մի քանի գործառույթներ՝ հանրային աջակցության տպավորություն են ստեղծում իշխանական ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայհոյում, վիրավորում և ատելության կոչեր են տարածում իշխանության քննադատների վերաբերյալ։

AntiFake.am-ի կողմից առանձնացվել են այն ֆեյք օգտահաշիվները, որոնք Ֆեյսբուքի սահմանած չափանիշներով ամբողջությամբ դասակարգվում են ակնհայտ ֆեյք օգտահաշիվների ցանկին։ Գոյություն ունեն նաև օգտահաշիվներ, որոնք նման են իրական անձանց էջերին և ներառված չեն ցանկում։ Նման օգտահաշիվները բացահայտելն էլ ավելի դժվար է, քանի որ իրական անձի հետ շփոթելու հավանականությունը մեծ է։ Իրական էջի տպավորություն թողնող կեղծ օգտահաշիվների գործունեությունն ավելի վտանգավոր է, քանի որ այդ էջերը հեշտությամբ կարողանում են մանիպուլյացիաներ անել Ֆեյսբուքում։

Այսպիսով՝ մշտադիտարկման արդյունքում դուրս են բերվել ավելի քան 1600 կեղծ օգտահաշիվներ. թիվը, ինչպես արդեն նշեցինք, սիմվոլիկ է, քանի որ դա ֆեյքերի բանակի մի փոքր մասն է միայն։

Արդեն մի քանի օր է` սոցիալական ցանցերում օգտատերերը ծաղրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Ստի վերջը» տեսաշարի վեցերորդ մասը։

Միքայել Մինասյանը տեղեկացրել էր, որ մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով լի նոր ինքնաթիռ է մեկնել Սոչի, որպեսզի այնուհետև արտահանվի Աբխազիա։

Ծխախոտով լի երրորդ ինքնաթիռի մասին տեղեկատվությունը հայտնվել է ֆեյսբուքյան օգտատերերի, հասակակական-քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում, ովքեր մի շարք ծաղրական հրապարակումներ են արել Փաշինյանների ընտանիքի վերաբերյալ:

Ներկայացրել էինք ֆեյսբուքյան օգտատերերի, հասարակական-քաղաքական շրջանակների անդրադարձերը:


Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է իր աղջիկների համար կեռաս հավաքում։

Փաշինյանի «եթերային» կերպարը գրավել է ֆեյսբուքյան օգտատերերի ուշադրությունը, և նրանք մի շարք ծաղրական հրապարակումներ են արել այդ կապակցությամբ։

Ներկայացրել էինք ֆեյսբուքյան օգտատերերի անդրադարձերը:

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն