Ի լրումն Փաշինյանի կողմից ներկայացված՝ Ռասուլզադեի վերաբերյալ փաստերին

article-image

Մայիսի 16-ին տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե որն է վարչապետի մեկնաբանությունն Ալիևի կողմից ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Հայաստանում Նժդեհի հերոսացման հարցի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը մեղադրում է մեր երկրին ֆաշիզմի մեջ: Այս հարցին Փաշինյանը պատասխանել է. «Քանի որ ադրբեջանցիները անընդհատ մեզ փորձում են ներկայացնել որպես նացիստների հետ համագործակցող, ես ուզում եմ փաստական մի քանի տվյալներ ներկայացնել, նախ առաջինը՝ փաստական տվյալների հիման վրա, երկրորդ աշխարհամարտի տարիներին, մոտավորապես 75 հազար ադրբեջանցի ներգրավված է եղել նացիստական լեգեոներական խմբավորումներում, ընդ որում՝ գոյություն է ունեցել ադրբեջանական լեգեոն, որը ունեցել է դրա համար անհրաժեշտ բոլոր ատրիբուտները` սկսած հագուստից»:

Այնուհետև Փաշինյանը, ներկայացնելով մի շարք լուսանկարներ, որոնց վրա պատկերված էր նացիստական «վերմախտի» զինվորների հագուստներ նացիստական տարբերանշաներով, ադրբեջանական լեգեոներական պաշտոնաթերթը և այլն, նշեց որ այս ամենի գլխին կանգնած է Ադրբեջանի Առաջին Հանրապետության ղեկավարներից մեկը՝ Մահամադ Ամին Ռասուզադեն (Ռասուլզադե), որը սերտորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի ու նացիստական կուսակցության հետ, և նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է ադրբեջանական լեգեոնական այս խմբավորումը, որի ղեկավար կազմը դասընթացներ է անցել նացիստական հետախուզական դպրոցներում: Փաշինյանը իր խոսքում կարևորել էր այն փաստը, թե ինչպես են վերաբերվում ժամանակակից Ադրբեջանում Մահամադ Ամին Ռասուզադեին, որը, նրա խոսքով, ադրբեջանական նացիստական խմբավորման թիվ մեկ կազմակերպիչն է: Վարչապետին զարմացրել էր այն փաստը, որ 2014 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանում մեծ շուքով նշվել է Ռասուզադեի 130-ամյակը: Ավելին, այդ կապակցությամբ հոբելյանական դրոշմանիշ է թողարկվել Ռասուզադեի 130-ամյակի առիթով: Փաշինյանը նաև արձանագրել է. Ռասուզադեի արձանները և կիսանդրին կանգնեցված են Գյանջայում, Զաքա-թալայում, Բաքվում և նրա ծննդավայր Նոխվանայում, ինչպես նաև նշեց, որ մի շարք փողոցներ Ադրբեջանում կրում են Ռասուզադեի անունը:

Ի լրումն Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստերի՝ ներկայացնենք ևս մի քանի պատմական փաստ Մամեդ Ամին Ռասուլզադեի վերաբերյալ, որոնք չի նշել Նիկոլ Փաշինյանը։

Նկատենք, որ դեռևս 2015 թվականին այդ անձնավորության վերաբերյալ ծավալուն պատմական փաստերն ուսումնասիրել և ներկայացրել է Panorama.am լրատվականը։

Փաշինյանը չանդրադարձավ Ռասուլզադեի՝ նացիստական լեգեոներական խմբավորման մեջ ներգրավվելու նպատակին և, առհասարակ, հազարավոր ադբեջանցիների ներգրավվածության շարժառիթներին:

Պատմական իրողությունները փաստում են, որ մի շարք ադրբեջանցիների և Ռասուլզադեի ամենամեծ նպատակներից մեկը եղել է ադրբեջանական անկախ հանրապետության ստեղծումը: Այս նպատակն իրագործելու նպատակով նա պատերազմի սկզբում տեղափոխվում է Բեռլին, հանդիպում Գերմանիայում գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինվորների հետ և սկսում բանակցել վերջիններիս հետ, թե նրանցից, ով կօգնի ապագայում ստեղծել ադրբեջանական անկախ պետություն: Գտնվելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների հետ ակտիվ համագործակցության մեջ` Ռասուլզադեն հնարավորություններ էր փնտրում` ստեղծելու անկախ ադրբեջանական պետություն: Այնուամենայնիվ, 1943թ. գերմանացիները մերժում են նրան անկախ Ադրբեջան ստեղծելու հարցում, և նա «անհույս» վերադառնում է հետքեմալական Թուրքիա:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը