Սիրելի օլիգարխի «Նատալի ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որն իրավունք ունի պետպատվերով կորոնավիրուս թեստավորել. Hraparak.am

article-image

«Hraparak.am»-ը գրում է.

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նոր կորոնավիրուսի թեստավորումը պետք է իրականացվի բացառապես պետական միջոցներով։ Առողջապահության նախարարությունը «Հրապարակին» տրամադրել է այդ կազմակերպությունների ցանկը։

«Առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով», - հայտնում է նախարարությունը։

Այս երեք-չորս կազմակերպություններին կորոնավիրուսի թեստավորումը հանձնելու նպատակը, ըստ նախարարության, համավարակի ավելի արդյունավետ կառավարումն է, թեստերի որակի վերահսկողության բարդություններից խուսափելն է և  հիվանդների անձնական տվյալների պաշտպանությունը հնարավոր արտահոսքից։ Սակայն տեսնում ենք, որ լաբորատորիաների թվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն, որի տնօրեն Մհեր Դավաիդյանցը, ինչպես հայտնի է, նախարար Թորոսյանի ընկերն է, և Փաշինյանի իշխանության սիրված օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն»։ 

Աղբյուր՝ «Hraparak.am»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն