ԱԺ նախագահի կինը մանիպուլյատիվ գրառում է կատարել Քաջարանում առևանգման գործով ձերբակալվածների վերաբերյալ

article-image

Երեկ՝ մայիսի 25-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը, անդրադառնալով Քաջարանում անձի առևանգման դեպքով քրեական գործի վերաբերյալ ՔԿ-ի պարզաբանմանը, գրել է. «Քաջարանում առևանգման գործով ԶՊՄԿ աշխատակիցներ են ձերբակալվել: Հայտնաբերվել է թմրանյութ: Իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ Քաջարանի համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ»:
 


 

Անդրադառնալով Գոհար Աբաջյանի գրառմանը` իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրել էր, որ ձերբակալվածները ԶՊՄԿ աշխատակիցներ չեն, և դա հաստատված փաստ է: Հայրապետյանը նաև նկատել էր, որ թմրանյութը, որը հիշատակվում է տիկնոջ կողմից ոչ թէ ձերբակալվածների մոտ է հայտնաբերվել, այլ նրանց դեմ ցուցմունք տվողի:

Պարզելու համար թե ինչ փաստի մասին է Հայրապետյանը գրել, AntiFake.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ իր ունեցած տեղեկատվության համաձայն` ձերբակալվածները ԶՊՄԿ աշխատակիցներ չեն:

Այդ մասին ավելի ուշ Հայրապետյանը խոսել է ArmNews-ի եթերում և նշել. «Իմ ունեցած տեղեկություններով` ձերբակալված անձինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ բացարձակապես աղերս չունեն»:

AntiFake.am-ը նաև կապ է հաստատել ՔԿ-ի հետ: «Վերահաստատում եմ, որ նշված 4 անձանցից 3-ը աշխատում է պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ մյուսը՝ կոմբինատի փոխկապակցված ընկերությունում»,- մեզ հետ զրույցում նշել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:

Ստացվում է, որ ձերբակալված անձանցից մեկը հանդիսանում է ոչ թե պղնձամոլիբդենային կոմբինատի, այլ դրա հետ փոխկապակցված ընկերության աշխատակից:

Տիկին Աբաջյանը հետագայում տեղեկացրել է, որ եթե Խ.Մ-ն, Մ․ Ս-ն և Լ․ Հ-ն –ից ոչ ոք ԶՊՄԿ աշխատակից չեն, ապա նա կխմբագրի իր գրառումը:
 


 

Հիշեցնենք, ՔԿ պարզաբանման մեջ խոսվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ Հ-ի, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ի մասին, ուստի տիկին Աբաջյանին, այնուամենայնիվ, առաջարկում ենք խմբագրել իր գրառումը և ապատեղեկատվություն չտարածել, քանի որ իր կողմից հիշատակված անձանցից մեկը չի հանդիսանում ԶՊՄԿ աշխատակից:

Իսկ թմրամիջոցը, որը հիշատակվում է տիկնոջ կողմից, հայտնաբերվել է ձերբակալվածների դեմ ցուցմունք տված անձի կողմից, ուստի այս կապակցությամբ էլ տիկինը մանիպուլացրել է փաստերը, քանի որ չի նշել, թե ում մոտ է հայտաբերվել թմրամիջոցը:

Տեղեկացնենք, որ ձերբակալվածներից 3-ը՝ Մարատ Ստեփանյանը, Լևոն Համբարձումյանը և Խորեն Միրզոյանը ազատ են արձակվել, քանի որ նրանց ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Հոդվածի ռուսերեն տարբերակը.

Աղբյուր՝ AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն