Նիկոլ Փաշինյանը կրկին խեղաթյուրված է ներկայացրել Գարեգին Նժդեհի կենսագրությունը

article-image

Մայիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր նոր «100 փաստ», որոնք լի էին ստերով և մանիպուլյացիաներով։

AntiFake.am-ը առանձին-առանձին ներկայացրել է ասուլիսի և հարցուպատասխանի ընթացքում վարչապետի հնչեցրած ստերն ու մանիպուլյացիաները։

Այս հրապարակմամբ ներկայացնում ենք լրատվամիջոցներից մեկի՝ Գարեգին Նժդեհի վերաբերյալ հարցին ի պատասխան` Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սխալ հայտարարությունները։

Պատասխանելով Նժդեհի վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ես ռուսական մամուլում մի շատ լավ հոդված կարդացի Գարեգին Նժդեհի մասին, որտեղ ասվում էր, որ Գարեգին Նժդեհը ռուսական բանակի սպա է եղել և մասնակցել է Բալկանյան պատերազմին ռուսական բանակի կազմում և պարգևատրվել է։ Եվ այս առումով, կարծում եմ, Ռուսաստանում նույնպես որպես պատմական ֆիգուր և դարասկզբին որպես ռուսական բանակի սպա պետք է վերարժևորեն։…»։

Հարկ է նշել, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը սխալվում է։ Գարեգին Նժդեհը մասնակցել է Բալկանյան պատերազմին, սակայն ոչ ռուսական զորքերի կազմում։

Գարեգին Նժդեհի անունը հայտնի է դարձել 1912թ.-ից, երբ սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը։ Հայերը Օսմանյան Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը: Բալկանյան պատերազմի ռազմական գործողությունների կողմերն են եղել Օսմանյան Թուրքիան ընդդեմ հունական, բուլղարական, չեռնոգորական և սերբական թագավորությունների։ Այսինքն՝ Ռուսական բանակը անգամ որպես կողմ հանդես չի եկել Բալկանյան պատերազմում։

Այդ պատերազմում Նժդեհը վիրավորվել է: Հայկական վաշտը աչքի է ընկել մի շարք հաղթական կռիվներով։ 1913թ. Գարեգին Նժդեհը զորացրվել է՝ հրաժարվելով մասնակցել բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին:

Իսկ ռուսական բանակի կազմում Նժդեհը կռվել է Առաջին համաշխահային պատերազմի տարիներին։ Այսպես, Առաջին Աշխարհամարտի առաջին փուլում Նժդեհը եղել է Ռուսական կայսրության բանակի կազմում գործող հայկական կամավորական երկրորդ ջոկատի փոխհրամանատարը (գնդի հրամանատարը Դրոն էր)։ Բացի այդ, փոխհրամանատարի պաշտոնում Նժդեհը եղել է հայ-եզդիական առանձին մի զորամասի հրամանատար:

Չնկարագրելով Նժդեհի մասնակցությունը և դերը բոլոր ռազմական գործողություններին` նշենք, որ Նժդեհը 1915թ.-ից մինչև 1916թ. հուլիսի 25-ը մասնակցել է Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած մարտերին, որի համար նրան շնորհվել է «Սուրբ Վլադիմիր» 3-րդ կարգի շքանշան, «Սուրբ Աննա» 4-րդ կարգի շքանշան, «Սուրբ Գեորգի» 3-րդ և 2-րդ կարգի խաչ։

Իսկ Բուլղարիայի թագավորության կողմից նրան 1912թ. նոյեմբերի 16-ին արիության համար շնորհվել էր Արիության շքանշան։

Սա առաջին անգամը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրված է ներկայացնում հայոց պատմության և մասնավորապես Հայաստանի առաջին Հանրապետության պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած Գարեգին Նժդեհի կենսագրության որոշ դրվագները։ Առհասարակ, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կոպիտ սխալներ է անում պատմության էջերին անդրադառնալիս։ Որպես պետությունը ներկայացնող առաջին դեմք Փաշինյանի աշխատակազմը ճիշտ կաներ, որպեսզի ավելի մանրակրկիտ ու բովանդակալից տեղեկություններ նրան տրամադրեր և ավելի լավ պատրաստեր պատմության թեմաներին անդրադառնալիս։


Կարդացե'ք նաև՝


► Նիկոլ Փաշինանը խեղաթյուրում է հայոց պատմությանը, իսկ Հ1-ը փորձում է սրբագրել Փաշինյանի սխալները (ՓԱՍՏԵՐ)
► Ի լրումն Փաշինյանի կողմից ներկայացված՝ Ռասուլզադեի վերաբերյալ փաստերին
► Գործարանների բացման կրեդիտները՝ Փաշինյանին, իսկ փակման պատասխանատվությունը՝ ուրիշներին. իշխանության «հաջողության» բանաձևը
► Դատական համակարգի դանդաղ բարեփոխումների ոդիսականը. Վարչապետը մտափոխվե՞լ է
► Տուգանվիր և փիարվիր, ապա «մտահոգվիր», որ քո քայլը «ձևական» են համարում. Փաշինյանների բանաձևը
► Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` դիզելային վառելիքի և բենզինի գների վերաբերյալ, մանիպուլյացիա է
► Փաշինյանը ստել է շաքարավազի գների և գնանկման ցուցանիշների վերաբերյալ
► Ոչ նորմատիվային բառապաշարի գործածում և բռնության արդարացում. Փաշինյանը կրկին ստել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
► Սամվել Ալեքսանյանի հետ մտերիմ կապե՞րն են ստիպել Փաշինյանին դիրքորոշում փոխել «Ձկնկուլի» սպանության վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
► Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիաները և չիմացությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մասին
► Փաշինյանը նախկինում ստել է. Մարտի 1-ի գործը բացահայտված չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
► Փաշինյանը մանիպուլացրել է ՀՀ-ի վերաբերյալ միջազգային զեկույցների ցուցանիշները, իսկ բացասական գնահատականները՝ թաքցրել
► Կովկասյան ընձառյուծի՝ Տավուշի մարզում հայտնվելը Փաշինյանի կողմից որպես իր կառավարության ձեռքբերում ներկայացնելը մանիպուլյացիա է
► Փաշինյանը ստում է. նա 2019 թ.-ին հանդիպում ունեցել է ՀԿ-ների, մասնավորապես՝ սորոսական թևի ներկայացուցիչների հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
► Հիշողության թարմացում Փաշինյանի համար. «Կորոնավիրուսը պինցետով հանելու ենք և տնական արաղով դեզինֆեկցիա անենք» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
► Փաշինյանը ստել է կարագի գների և գնանկման ցուցանիշների վերաբերյալ՝ ներկայացնելով ՏՄՊՊՀ-ի տվյալները, ինչը չի ծածկում կարագի ամբողջ շուկան


Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն