(VIDEOS) Իրենք իրենց պետական գաղտնիք բացահայտելու մեջ մեղադրող իշխանականները

article-image

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բազում են այն դեպքերը, երբ Նիկոլ Փաշինյանի այս կամ այն հայտարարությունից հետ նման այլ իրավիճակում տվյալ թեման տաբու է դառնում: Կա նաև այն հանգամանքը, երբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը պարունակում է ակնհայտ պետական գաղտնիք և այլ տեղեկություններ, հանկարծ գաղտնի տեղեկատվություն են դառնում մյուս հետաքրքրվողների համար: Նման օրինակ է այն դեպքը, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ պարենային ապահովվածության մասին տվյալների հրապարակումից հետո իշխանական պատգամավորները և գործադիր մարմինների ներկայացուցիչները, հղում անելով տեղեկատվության գաղտնի բնույթին, հրաժարվում են խոսել և պարզաբանումներ տալ:

Կառավարության 2020 թվականի մարտի 19-ի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր ՀՀ պարենային ապահովվածության մակարդակին և պետական գաղտնիքներ հայտնել։

Փաշինյանը մասնավորապես ասել էր․ «Իհարկե ասվել է, որ մենք այդ առումով խնդիրներ չունենք, և հիմա իմ ձեռքի տակ տեղեկանք է, որը վկայում է, որ մենք սննդի բավականին լավ պաշարներ ունենք, օրինակ, շաքարավազ՝ 201 օրվա պաշար ունենք երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի միս՝ 64 օրվա պաշար ունենք, ձեթ՝ 38 օրվա պաշար ունենք, բայց միևնույն ժամանակ, օրինակ, իմ ձեռքին տեղեկանք է, որ երեկ՝ միայն ամսի 18-ին, 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ ձեթ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ՝ 20 տոննա, և էդպես շարունակ, արևածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ՝ կարտոֆիլ։ Եվ ուզում եմ ասել, որ լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով՝ բենզինով և դիզելային վառելիքով, և ներմուծվում է»։

 


 

2022թ. մարտի 7-ին  Ազգային ժողովում պատգամավորական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ցորենի պաշարների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց, որ դա հրապարակման ոչ ենթակա, գաղտնի տեղեկատվություն է։ Աղաջանյանը նշել էր. «Հացահատիկը բազմապիսի ռիսկերից մեկն է, որը կարող է բխել ռուս-ուկրաինական ճգնաժամից։ Ինչո՞ւ են բոլորը կենտրոնանում հենց հացահատիկի վրա։ Կան այլ խնդիրներ, միգուցե ավելի կարևոր և ռիսկային, քան հացահատիկը»: Աղաջանյանից, սակայն, ոչ ոք ստույգ թվեր կամ գաղտնիք պարունակող տեղեկություններ չէր պահանջել, ընդամենը հետաքրքրվել էին երկրի պարենային անվտանգության մասին:

 

Ստացվում է, որ Էդուարդ Աղաջանյանը անուղղակիորեն մեղադրում է իր առաջնորդին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պետական գաղտնիք բացահայտելու և հանցագործության մեջ: Սակայն, որքան էլ անլուրջ հնչի, Նիկոլ Փաշինյանը հենց ինքն իրեն է մեղադրել պետական գաղտնիք բացահայտելու մեջ:

2021 թվականի մայիսի 3-ի Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում, դեռ այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հայկական դիրքերի կահավորման և անվտանգային ապահովման խնդիրներին, ասել էր. «Շատ դեպքերում, երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, ես հասկանում եմ, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի: … Խնդրում եմ հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, ասեք` կոորդինատ էսինչից էսինչը մենք չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, էստեղով չարժի հարձակվել, բայց այստեղից մտնել: Ժողովուրդ մենք հասկանու՞մ ենք` ինչ ենք անում»:
 


 

Առաջին դրվագով հարցեր են առաջանում. արդյո՞ք երկրի վարչապետը տվյալ պահին անմեղսունակ էր, թե՞ փորձել էր ինչ-որ շրջանակների փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Կարելի՞ է կարծել, որ մեր իշխանությունների մոտ Ալցհեյմերի հիվանդության ախտանշաններ կան, թե՞ նրանք ըստ անհրաժեշտության իրենց իրավունք են վերապահում բացահայտել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կամ չբացահայտել դրանք, կամ, կրկին ըստ նպատակահարմարության, ցանկացած տեղեկություն, որը որևէ ձևով չի տեղավորվում պետական գաղտնիքի բնորոշման ներքո, համարում են հրապարակման ոչ ենթակա տվյալ և հարցը փակում:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն