Այս ժողովրդի ճակատագիրն էր կորոնավիրուսը և նիկոլավիրուսը. Նարեկ Սամսոնյան

article-image

«Շնորհավորում եմ բոլորիս, այսօր շատ կարևոր օր է: Այսօր մենք կարողացել ենք աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը իրոք որպես պետություն իրավունք ունի գոյություն ունենալու աշխարհի քարտեզի վրա»: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը` շնորհավորելով ողջ հայությանը Հանրապետության օրվա կապակցությամբ:

Սամսոնյանը նաև շնորհակալություն է հայտնել եղբայրական ժողովուրդների ներկայացուցիչներին, եզդի ժողովրդին, որոնք աջակցել են Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման գործում:

Անդրադառնալով Առաջին Հանրապետության ստեղծման պատմությանը` Սամսոնյանը նշել է. «Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվել է բազմաթիվ եղբայրական ժողովուրդների մասնակցությամբ, իհարկե հայկական դոմինանտությամբ»:

Անդրադառնալով կանանց ներգրավվածությանը Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքական կյանքում` Սամսոնյանը նշել է. «Մենք ունեցել ենք կին դեսպան՝ Դիանա Աբգարը, որը եղել է Ճապոնիայում Հայաստանի դեսպանը: Ազգային Ժողովում պատգամավորների 8 տոկոսը եղել են կանայք: Ամերիկայում կանանց ընտրական իրավունք տալը տեղի է ունեցել Առաջին Հանրապետությունից ավելի ուշ»:

Սամսոնյանը նաև նշել է, որ տպավորված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձով, քանի որ շատ զուգահեռներ կան ներկայի հետ կապված:

Անդրադառնալով Առաջին Հանրապետության հերոսների` խորհրդային տարիներին սպանություններին` Սամսոնյանը համոզված է, որ ներկայումս մենք գնում ենք հերոսներին կենդանի ժամանակ չգնահատելու և նսեմացնելու ճանապարհով:

«Մենք ունենալու ենք հզոր, արդար, օրենքի և իրավուքի գերակայությամբ օժտված Հայաստանի Հանրապետություն»,- նշել է Սամսոնյանը:

Սամսոնյանը, անդրադառնալով երեկ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ծխախոտի մաքսանենգության վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանի պատասխանին, ասել է. «Այլևս չկա մարդ, որը հերքի, դա անգամ իր շրջապատի մարդիկ են ասում, Նիկոլ Փաշինյանը հարցը վերաձևակերպում է և տալիս այլ պատասխան: Նիկոլ Փաշինյանը չի ասում մաքսանենգ ծխախոտ չի արտահանվել, այլ ասում է եթե անգամ արտահանվել է դա արտահանվում է արդեն 5  տարի»:

Սամսոնյանը նշել է, որ իր տեղեկություններով մաքսանենգ ծխախոտի բիզնեսը հովանավորվում է ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի կողմից:

Սամսոնյանը հարցադրում է արել, թե ինչու իշխանությունները քրեական գործ չեն հարուցել մաքսանենգ ծխախոտի կապակցությամբ ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին, և հավելել. «Պարոն վարչապետ, դուք այլևս չեք կարողանում խաբել, ձեր այդ խաբածները անընդհատ թեքվում են ձեր դեմ: Ձեր ընտանիքի և անձամբ ձեր փող աշխատելու մոլուցքը այնտեղ է հասել, որ դուք արդեն Ռուսաստանով Վրաստան-Աբխազիա մաքսանենգ ծխախոտ եք ուղարկում: Ձեր ապիկարությունը հասել է այնտեղ, որ դուք այս ընտանեկան բիզնեսների մեջ այնքան եք խառնվել, որ Հայաստանի Հանրապետությունը վերածել եք աղետի գոտու»:

Սամսոնյանը նշել է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում ստեղծվել է աղետալի վիճակ, որի պատասխանատվությունը ամբողջովին կրում է իշխանությունը:

«Դուք մարդկանց սպանում եք հետևողականորեն»,- ասել է Սամսոնյանը և հավելել, որ իշխանություններն էին հանրահավաքներ ու քարոզարշավ անում կորոնավիրուսի ժամանակ, մինչդեռ այժմ փորձում են պատասխանատվությունը գցել ժողովրդի  վրա:

«Դուք պատասխանատու եք յուրաքանչյուր կորոնավիրուսով վարակվածի ու մահի համար՝ դուք անձամբ և Արսեն Թորոսյանը: Դուք և Արսեն Թորոսյանը արեցիք ամեն ինչ, որ որևէ մեկը լուրջ չվերաբերվի կորոնավիրուսին: Այս ժողովրդի ճակատագիրն էր կորոնավիրուսը և նիկոլավիրուսը»,- ասել է Սամսոնյանը:

AntiFake.am-ի հիմնադիրը անդրադարձել է մշակութային գործիչներ Նարեկ Հախնազարյանին և Լալա Մնացականյանին, ովքեր այս ճգնաժամային իրավիճակում զբաղված են իշխանություններին գովաբանելով:

Նարեկ Սամսոնյանը թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած մեղադրանքներին ուղղված ժողովրդին, որտեղ Նարեկ Հախնազարյանը մեղադրում էր հասարակությանը կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին չհետևելու համար: 

Սամսոնյանը, խոսելով Նարեկ Հախնազարյանի մասին, ասել է. «Դու` որպես մշակութային գործիչ, ի՞նչ իրավունք ունես կառավարության հանցանքների պատճառը փաթաթես ժողովրդի վզին: Ամոթ է, Նարեկ Հախնազարյան կոչվող երաժիշտ: Սա ամաչելու բան է: Հայ ժողովրդի մեծ մասը թքած ունի քո ամոթի վրա, որովհետև դու ստոր գործ ես անում, որովհետև դու անում ես մի բան, որը անշնորհակալ է, և որը օբյեկտիվության հետ բացարձակ կապ չունի: Այդ ամաչելուդ համար դու ստորագրում ես Նիկոլի և Արսենի պատճառով կորոնավիրուսով վարակված և դրա պատճառով մահացած մարդկանց մահերի և վարակների տակ»:

Անդրադառնալով Լալա Մնացականյանի այն պնդմանը, որ Շուշին նախկին իշխանությունների օրոք «բոմժանոց» է եղել, իսկ հիմա փոխվել է` Սամսոնյանը, հակադարձելով դերասանուհուն, ներկայացրել է այն ծրագրերը, որոնք իրականացվել են Շուշիում մինչև 2018 թվականը: 

«Շուշիում վերանորոգվել է Սբ. Ղազանչեցոց եկեղեցին, բարեկարգվել է շրջակայքը, Շուշիում բացվել է տեխնոլոգիական համալսարան, կառուցվել է Շուշիի մշակույթի պալատը, մշակույթի նախարարությունը տեղափոխվել է Շուշի, Կերպարվեստի պետական թանգարանն է կառուցվել»,- ի պատասխան Լալա Մնացականյանի պնդմանը` ներկայացրել է Սամսոնյանը:

Սամսոնյանը ափսոսանք է հայտնել մշակութային գործիչների նման վարքագծից և նշել, որ այս խայտառակությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մշակութային գործիչները մտնում են քաղաքականության մեջ:

«Մշակութային գործիչը պետք է լինի բոլորի սիրելին»,- եզրափակել է Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն