Ոչ վաղ անցյալում նույն փաստաբանները և լրագրողները Ձեր գաղափարակիցներին էին պաշտպանում նախորդ իշխանությունից. Արա Զոհրաբյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին

article-image

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ՝ մայիսի 28-ին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից արված ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրեական գործի շրջանակներում լրագրողներին և փաստաբաններին վարձու էր անվանել և խոստացել, որ պատժվելու են։ Արա Զորհաբյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի Ալեն Սիմոնյան,

Փաստաբանները և լրագրողները միշտ «խանգարել են» իշխանություններին, թե՝ ներկա, թե՝ նախորդ:

Երևի որևէ իշխանության գլխում գոնե ծագել է այն միտքը, որ լավ կլիներ այս երկու ինստիտուտները չլինեին, որպեսզի հանգիստ դատեին ում ուզում են և ոնց ուզում են, ազատորեն անեին այն, ինչ ուզում են:

Ուզում եմ հիշեցնել, որ ոչ վաղ անցյալում նույն փաստաբանները և լրագրողները Ձեր գաղափարակիցներին էին պաշտպանում նախորդ իշխանությունից, իսկ ապագայում Ձեր թիմակիցներին են պաշտպանելու հաջորդ իշխանությունից:

Վստահեցնում եմ, որ Ձեր և մեր բոլորի շահերից է բխում ունենալ ուժեղ փաստաբանական և լրագրողական համայնքներ:

Կցում եմ փաստաբանի մասնագիտական գործունեության վերաբերյալ մոտ 2 տարի առաջ հրապարակված իրազեկումը:

Հ.Գ. Երբ բարձրաստիճան պաշտոնյան փաստաբաններին կամ լրագրողներին է ներկայացնում, որպես հանցակից առանց կոնկրետացնելու, ապա հասարակության մեջ այս ինստիտուտների նկատմամբ անվստահություն (եթե չնշեմ ատելություն) է սերմանվում: Այս իրավիճակում փաստաբաններ և լրագրողներ բառերը չակերտների մեջ նշելը ոչինչ չի փոխելու»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը