ՃՈ ծառայողները, բռնի ուժ գործադրելով, «ասֆալտին են պառկեցնում» վարորդին. նման հրահանգ փաստորեն եղել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Օրերս AntiFake.amտեղեկություն էր ստացել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունում փակ նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում հրահանգ է տրվել ՃՈ ծառայողներին կռիվներ հրահրել իրավախախտ վարորդների հետ և բիրտ ուժ կիրառել նրանց նկատմամբ։ Աղբյուրը փոխանցել էր, որ ՃՈ աշխատակիցներից ոմանք հրաժարվել էին կատարել այս ապօրինի հրահանգը և պատրաստվում էին դիմումներ գրել ու ազատվել աշխատանքից։

Այս մասին մենք հարցում էինք ուղարկել ոստիկանությանը, որտեղից հերքել էին տեղեկությունները։

Այսօր արդեն համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ՃՈ ծառայողները, բռնի ուժ գործադրելով, «ասֆալտին պառկեցնում» վարորդին, ով չի հասկանում, թե ինչու են նրա հետ այդպես վարվում։ Վարորդը երեք անգամ կրկնում է. «արա՛, խի՞», «ի՞նչ եմ արել», «հա, բայց խի՞»։

Եվ իսկապես. ի՞նչ պետք է արած լինի վարորդը, որ ճանապարհային ոստիկանները նրա նկատմամբ ոչ թե իրավախախտման վերաբերյալ վարչական ակտ կազմեն, այլ բռնություն գործադրելով՝ «ասֆալտին պառկեցնեն»։

Այս տեսանյութով հիմնավորվում են աղբյուրի փոխանցած տեղեկությունները։ Հիշեցնենք, որ այս ապօրինի հրահանգի հեղինակը, ըստ աղբյուրի տեղեկությունների, անմիջապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով որոշել է ուժի յուրօրինակ ցուցադրություն անել և կորոնավիրուսի դեմ պայքարն ամբողջությամբ տապալելուց հետո ցույց տալ, որ իր իշխանությունը դեռ ինչ-որ բանի ընդունակ է։ 

Տեսանյութը՝ ստորև.


Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն