Daily Digest. 29.05.2020. AntiFake.am-ի օրվա հրապարակումները

article-image

Նոր տիպի կորոնավիրուսը շարունակում է թափ հավաքել Հայաստանում: Վարակվածության դեպքերը ահագնանում են, իսկ ընդհանուր թիվը արդեն իսկ մոտենում է 9000-ի սահմանին: Համաձայն մայիսի 29-ին հրապարակված պաշտոնական տվյալների՝ գրանցվել է կորոնավիրուսային վարակվածության ընդհանուր 8676 դեպք, մահացել է 120 հիվանդ, բուժվել՝ 3297-ը: 45 պացիենտ, որոնք ունեցել են նաև կորոնավիրուսային հիվանդություն, մահացել են այլ հիվանդությունից:


 AntiFake.am-ը շարունակում է իր աշխատանքը:

Շատերս ենք հիշում, երբ մարտի 25-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տուգանել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին իր անչափահաս դստերը՝ Շուշան Փաշինյանին, «Կոնդ» կառավարական առանձնատան տարածքում մեքենա վարել սովորեցնելու համար։

article-image

Աննա Հակոբյանը լուսանկարել էր իրավախախտման վերաբերյալ վարչական ակտն ու այն հրապարակել իր էջում՝ նշելով, որ տեղյակ չի եղել, որ կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել. «Ցավում եմ իմ չիմացության համար», - նշել էր Հակոբյանը։

AntiFake.am-ը ուսումնասիրել է Աննա Հակոբյանի կողմից հրապարակված վարչական ակտը և պարզել, որ Աննա Հակոբյանին Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ապօրինի։

Կարդացե՛ք՝ «Վարչապետի տիկնոջը իրականում ՃՈ-ն տուգանել է ապօրինի»


Օրերս AntiFake.am-ը տեղեկություն էր ստացել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունում փակ նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում հրահանգ է տրվել ՃՈ ծառայողներին կռիվներ հրահրել իրավախախտ վարորդների հետ և բիրտ ուժ կիրառել նրանց նկատմամբ։ Աղբյուրը փոխանցել էր, որ ՃՈ աշխատակիցներից ոմանք հրաժարվել էին կատարել այս ապօրինի հրահանգը և պատրաստվում էին դիմումներ գրել ու ազատվել աշխատանքից։

Այս մասին մենք հարցում էինք ուղարկել ոստիկանությանը, որտեղից հերքել էին տեղեկությունները։

article-image

Այսօր արդեն համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ՃՈ ծառայողները, բռնի ուժ գործադրելով, «ասֆալտին պառկեցնում» վարորդին, ով չի հասկանում, թե ինչու են նրա հետ այդպես վարվում։

Այս տեսանյութով հիմնավորվում են աղբյուրի փոխանցած տեղեկությունները։ Հիշեցնենք, որ այս ապօրինի հրահանգի հեղինակը, ըստ աղբյուրի տեղեկությունների, անմիջապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով որոշել է ուժի յուրօրինակ ցուցադրություն անել և կորոնավիրուսի դեմ պայքարն ամբողջությամբ տապալելուց հետո ցույց տալ, որ իր իշխանությունը դեռ ինչ-որ բանի ընդունակ է։

Առավել մանրամասն՝ «ՃՈ ծառայողները, բռնի ուժ գործադրելով, «ասֆալտին են պառկեցնում» վարորդին. նման հրահանգ փաստորեն եղել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)»


Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն