«Զոռով բերանս մի բացեք, կմնան, չեն մնա՝ իրանց խնդիրն է»․ ՔՊ–ական Գագիկ Մելքոնյանի լկտի պատասխանը գնդակոծության ներքո ապրող արցախցիների մասին

article-image

ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հարցազրույց է տվել Iravunk.com–ին, որի ընթացքում անդրադարձ է եղել արցախցիների խնդիրներին։ Ինչպես միշտ, իշխանության ներկայացուցիչը իր հարցազրույցում «երկիրը քանդելու մեջ» մեղադրել է նախկիններին, այ իսկ Արցախի ու արցախցիների նկատմամբ ունեցած ատելությունը չի էլ փորձել թաքցնել։

Անդրադառնալով վերջին շրջանում Արցախում ադրբեջանական սադրանքներին՝ պատգամավորն ասել է, թե դա նորություն չէ։ «Երեսուն տարի հա էլ սպառնացել են, խփել են, թշնամին մնում է թշնամին»,– ասել է ՔՊ–ականը ու հավելել՝ վախենալու բան չկա, մեծ պատերազմ չի լինելու։ Պատերազմ չլինելու մասին իր պնդումը Մելքոնյանը հիմնավորել է զինվորական լինելով։

Հարցին, թե այս պայմաններում ինչպե՞ս է մեր իշխանությունը խաղաղության մասին խոսում, Մելքոնյանը պատասխանել է, որ մենք էլ, Ադրբեջանն էլ խաղաղության ենք գնում, բայց իրենք «տակից սադրանքներ են անում»։

Ուշագրավ է հարցազրույցի ընթացքում Գագիկ Մելքոնյանի անթաքույց անբարյացկամ ու ատելություն գեներացնող վերաբերմունքը արցախցիների նկատմամբ, որը ներկայացնում ենք ուղիղ մեջբերումներով․
 

Լրագրող․ «Բա, այսպես մինչեւ ու՞ր»:

Գ․ Մելքոնյան․ «Ի վերջո, արցախցի ժողովուրդը պետք ա հասկանա, որ սադրանք է, մնա իր տեղերում, ոչ մի մետր քայլ այն կողմ չգնա: Որովհետեւ, նորից եմ ասում, ոչ լայնածավալ պատերազմ չի լինելու: Ժողովուրդը պետք է կանգնի այնտեղ, որ մենք էլ կարողանանք սահմանները պահել»։

Լրագրող․ «Բայց, ուղիղ սպառնալիքի, գնդակոծության ներքո հե՞շտ է մնալ»:

Գ․ Մելքոնյան․ «Զոռով բերանս մի բացեք էլի, իրանց գործնա` կմնան, չեն մնա, իրանց խնդիրն է»։


Այդ ինչի՞ մասին պետք է բերանը բացեր կապիտուլացված ուժի անդամ դարձած ՔՊ–ականը, այն մասին, թե ինչպե՞ս Արցախի 75 տոկոսը հանձնեցին թշնամուն, այն մասին, թե ինչպե՞ս 5000 զինծառայողների, կամավորականների ու խաղաղ բնակչության կյանքի հաշվին տասնյակ օրեր հետաձգեցին «դավաճան» պիտակը ճակատներին դաճելը, այն մասին, թե ինչպե՞ս են այսօր էլ ՀՀ և Արցախի քաղաքացիների ու զինծառայողների անվտանգության ու կյանքի գնով «Խաղաղության պայմանագիր» տենչում թշնամի պետության հետ, այն մասին, թե ինչպե՞ս են մերձենում Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Ընդամենը օրեր առաջ Արցախում իր տան բակում պայթած ռումբից բեկորային վնասվածք է ստացել մի արցախցի՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Այդ ի՞նչ պիտի ասի թրքահպատակ դավաճական իշխանության ներկայացուցիչը այդ նույն արցախցու հասցեին։

Այսքանով ՔՊ–ականի դավաճանական արտահայտությունները չեն ավարտվում։ Լրագրողի հարցին, թե ինչ են անում մեր իշխանությունները Արցախի համար, կապիտուլացված իշխանության ներկայացուցիչն ասում է․
 

«Մենք հիմա կանգնենք ասենք, թե ինչե՞ր ենք անում արցախցիների համար: Մեզ չի սազում, դա մեր պարտքն է: Մենք ընդդիմադիրների նման չենք, ովքեր երկիրը ուզում են քանդեն: Թուրքը էդքան վնաս չի տալիս ինչքան իրանք են տալիս»։


Փաստորեն, ՔՊ–ական պատգամավորը օրերս Երասխում թշնամու գնդակից սպանված զինծառայողի մահը «էդքան վնաս» չի համարում, որքան ընդդիմության տված վնասը։ Հասկանու՞մ եք։ Փաստորեն, ընդդիմության խորհրդարանական գործունեությունը, որը մի փոքր անհարմարություն է պատճառում կապիտուլացված իշխանությանը, ավելի ծանր վնաս է կապիտուլյանտների իշխանության համար, քան թշնամու գնդակից մեռնող ու վիրավորվող սեփական երկրի քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը։ Ահա այպիսին է նրանց վերաբերմունքը ՀՀ և Արցախի ժողովուրդների նկատմամբ։ Եվ Գագիկ Մելքոնյանն ընդամենը արտաբերում է այն, ինչ իր թիմը մտածում է հավաքականորեն։

Ամփոփելով՝ այս իշխանության ամեն մի ավել օրը մեզ մեկ օրով մոտեցնում է մեր պետականության ավարտին, քանի որ պետականության կարևոր բաղադրիչը հանդիսացող քաղաքացու անվտանգության վրա կապիտուլացված իշխանությունը խորությամբ թքած ունի։  

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն