Եկեք չլինենք այնպիսի հայր, որ ստիպենք, որ մեր երեխան գնա ու դատի տա մեր քաղաքական հակառակորդներին. Նարեկ Սամսոնյան

article-image

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը շնորհավորել  է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ, անհոգ և առողջ մանկություն:

«Թող մեր երեխաները իրենց ծնողներով հպարտանան, չանենք այնպիսի բաներ, որ մեր երեխաները հետագայում իրենց գլուխները կախեն, և կարողանանք այնքան հնարավորություն ունենալ, որ կարողանանք երեխաների անհոգ մանկությունը ապահովենք: Երբեք երեխաներին չխառնենք մեծերի գործերին, երեխաները ոչնչում մեղավոր չեն, որ իրենց ծնողները լավն են կամ վատն են: Եկեք այնպես դաստիարակենք մեր երեխաներին, որ իրենք իրենց «քիթը չխոթեն» իրենց հայրիկների, մայրիկների հրապարակային կյանքի մեջ ու առավել ևս մենք չլինենք այնպիսի հայր, որ ստիպենք, որ մեր երեխան գնա ու դատի տա մեր քաղաքական հակառակորդներին: Այն հայրը, որ այդպես է վարվում, անարգում է իր երեխային»,- ասել է Սամսոնյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձին` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը նշել է. «Այսօր ծնվել է սուտը՝ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը մնալու է մեր պատմության մեջ որպես ստի, կեղծիքի, բանսարկության հիմնադիր հայրը քաղաքականության մեջ»:

Սամսոնյանը ներկայացրել է, թե ինչպիսին էր Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից առաջ` նրան ներկայացնելով որպես «փողով կիլլեր»:

«Նիկոլ Փաշինյանը իր թերթով տարբեր քաղաքական գործիչների վրա արել է «կլյաուզաներ», շառեր և դրա արդյունքում փող է շորթել այդ մարդկանցից: Շորթել է չգրելու պայմանով»,- ասել է Սամսոնյանը: Մասնավորապես, Նարեկ Սամսոնյանը հիշեց Սուրեն Սիրունյանին, ով նաև աշխատում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետն էր, ժամանակին Նիկոլ Փաշինյանի պատճառով  հայտնվել է մի գործարարի առյուծի վանդակում: «Քանի որ Նիկոլի անունից փողը վերցրել է Սուրեն Սիրունյանը, հետո Նիկոլը պայմանավորվածությունը չի պահել,  և փող վերցնողին պատժել է ինչ-որ մեկը առյուծի վանդակում»,- նշել է AntiFake.am կայքի հիմնադիրը:  

Նարեկ Սամսոնյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը ստի և կեղծիքի միջոցով քանդեց նաև Հայ ազգային կոնգրեսը, իսկ շատերը, այդ թվում` իր թիմի անդամներից ոմանք նրան համարում էին գործող իշխանությունների գործակալ:

Սամսոնյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան հոբելյանի կապակցությամբ` նշելով՝ այսօր ստի, կեղծիքի, ստախոսության, ստի բարեխոսի ծնունդն է:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը ուղիղ եթերում ներկայացրել է կազմակերպության կողմից պատրաստված ձեռնարկը, որտեղ ներկայացված է Նիկոլ Փաշինյանի ասած բոլոր ստերը` 101 փաստի մեջ ամփոփված: Սամսոնյանը նշել է, որ ձեռնարկը բաժանվելու է հանրությանը և կրելու է շարունակական բնույթ:

«Մեր պատմությունը ունենալու է ստի նոր հերոս, և այդ ստի  հերուսը դու ես լինելու»,- ասել է Սամսոնյանը` դիմելով Նիկոլ Փաշինյանին: 

Սամսոնյանը անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքի` կորոնավիրուսով վարակված լինելուն` նշելով, որ մարդկանց մեծ մասը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը վարակված է կորոնավիրուսով. «Մարդիկ չեն հավատում, որովհետև բոլորը գիտեն մի բան. քեզանից ամեն ինչ սպասելի է: Դու կարող ես անգամ դա ստես: Դու կարող ես անգամ ստես, որ դու կորոնավիրուսով հիվանդացել ես, որպեսզի մարդկանց խաբես»: Եթե իսկապես վարակված է, Սամսոնյանը առողջություն  է մաղթել Փաշինյանին: 

Սամսոնյանը ասել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է խուսափել քաղաքական պատասխանատվությունից, քանի որ ըստ որոշ հաշվարկների` կորոնավիրուսի վարակակիրների մահերը կարող են օրական հասնել  100–ի:

«Կորոնավիրուսը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կուլ է տալու»,- ասել է Սամսոնյանը:

Սամսոնյանը մտահոգություն հայտնեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը իրոք վարակված է, ապա ամբողջ պետական ապարատը կարող է վարակված լինել, ինչը կարող է շատ վտանգավոր իրավիճակ ստեղծել պետության համար:

Ինչպես նաև Սամսոնյանը խորհուրդ տվեց Նիկոլ Փաշինյանին և Աննա  Հակոբյանին հարցազրույցներից առաջ միմյանց հետ խորհրդակցել, քանի որ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ  ցանկանում են վերադառնալ իրենց նախկին տուն, մինչդեռ նրանց տունը վաճառվում է. «հիմա էլ սուտ Աննա է դառնում»: 

Մանրամասները՝ տեսանյութում

 Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը