Daily Digest. 01.06.2020. Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձն ու կորոնավիրուսը

article-image

Նոր տիպի կորոնավիրուսը շարունակում է թափ հավաքել Հայաստանում: Վարակվածության դեպքերը ահագնանում են, իսկ ընդհանուր թիվը արդեն իսկ ձգտում է 10.000-ի: Համաձայն հունիսի 1-ին հրապարակված պաշտոնական տվյալների՝ գրանցվել է կորոնավիրուսային վարակվածության ընդհանուր 9492 դեպք, մահացել է 139 հիվանդ, բուժվել՝ 3402-ը: 55 պացիենտ, որոնք ունեցել են նաև կորոնավիրուսային հիվանդություն, մահացել են այլ հիվանդությունից:


Հունիսի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է, որ ինքը և ընտանիքի բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել, և այն դրական է:

Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել ֆեյսբուքյան օգտատերերի, հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, և նրանց մի մասը թերահավատորեն է մոտեցել այդ ամենին: Չնայած վարակակիր լինելու հանգամանքին, պարետատան նիստից հետո Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույց է տեղի ունեցել, ինչը կրկին ստիպում է ոչ միանշանակ ընդունել Փաշինյանների վարակակիր լինելու հանգամանքը:

article-image

Նա նշել էր, որ գտնվելու է կառավարական առանձնատանը, որտեղից շարունակելու է աշխատել: Ավելի ուշ, ի զարմանս բազմաթիվ քաղաքացիների, Նիկոլ Փաշինյանը ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բրիֆինգ է անցկացրել:

Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակվածությունը միանշանակ չի ընդունվել: Նրան պարզապես չեն հավատում: Ներկայացրել էինք ֆեյսբուքյան մի շարք անդրադարձներ.

Կարդացե՛ք՝ «Ֆեյսբուքը թերահավատորեն է մոտենում Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրերին»


Բացի Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսային վարակվածությունից՝ ընդդիմադիր քաղաքական և հասրակական շրջանակները շնորհավորել էին վարչապետին: Առանձնացրել էինք մի քանի «յուրահատուկ» շնորհավորանքներ:

Ծանոթացե՛ք՝ «Վարչապետ Փաշինյանի ընդդիմախոսները շնորհավորում են նրա տարեդարձը»


«Այսօր ստի, կեղծիքի, ստախոսության, ստի բարեխոսի ծնունդն է». այսպես շնորհավորեց Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am-ի  հիմնադիր Նարեկ Սամսոնյանը:

article-image

Սամսոնյանը մտահոգություն հայտնեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը իրոք վարակված է, ապա ամբողջ պետական ապարատը կարող է վարակված լինել, ինչը կարող է շատ վտանգավոր իրավիճակ ստեղծել պետության համար:

ՀԿ նախագահը ուղիղ եթերում ներկայացրել է կազմակերպության կողմից պատրաստված ձեռնարկը, որտեղ ներկայացված է Նիկոլ Փաշինյանի ասած բոլոր ստերը` 101 փաստի մեջ ամփոփված: Սամսոնյանը նշել է, որ ձեռնարկը բաժանվելու է հանրությանը և կրելու է շարունակական բնույթ:

Ամբողջական հրապարակումը՝ «Եկեք չլինենք այնպիսի հայր, որ ստիպենք, որ մեր երեխան գնա ու դատի տա մեր քաղաքական հակառակորդներին. Նարեկ Սամսոնյան»


Մայիսի 29-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «1in.am»-ին:

article-image

Տիկնոջ այն խոսքերը, թե «երջանիկ են այն երկու հոգին՝ անկախ սեռից, ովքեր գտնում են իրար», տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել սոցիալական ցանցերում: Շատերը «անկախ սեռից» բառերի ներքո հասկացել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին և տիկնոջ խոսքերը որակել որպես այս համայնքին ուղղված աջակցություն: 

Նկատենք, որ Աննա Հակոբյանի խոսքերը լիովին կարող էին «այլևայլ» մեկնաբանությունների տեղիք տալ, քանի որ վերջինս բառացի ասել է, որ իր կարծիքով` երջանիկ են այն երկու հոգին՝ անկախ սեռից, ովքեր գտնում են իրար:

Փաստենք նաև, որ «այլևայլ» մեկնաբանությունների լեգիտիմ հիմքեր միանշանակ կան` պայմանավորված տիկին Աննայի ամուսնու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, ինչպես, օրինակ, երբ վերջինս հայտարարել էր, որ սեռափոխ եղած Մել Դալուզյանն իր անձնական երաշխավորության ներքո է:

Կարդացե՛ք՝ «Աննա Հակոբյանի պարզաբանումը, թե ինչ նկատի ուներ` «անկախ սեռից» ասելով, մանիպուլյատիվ է»


Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը