Իշխանական մանիպուլյացիոն և բովանդակազուրկ հիստերիան՝ ընդդեմ Հրանտ Բագրատյանի փաստարկված մեղադրանքների

article-image

Երեկ` հունիսի 1-ին «Հայելի» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանն էր:

Հարցազրույցի ընթացքում Հրանտ Բագրատյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած արտաքին և ներքին քաղաքականության, մի շարք հակասական օրենքների ընդունման, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում կառավարության ձեռնարկած քայլերին: Նախկին վարչապետը քննադատել է Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին` ապաշնորհ քաղաքականություն վարելու համար:

Նա թվարկել է այն հակասությունները, որոնք բազմաթիվ խնդիրներ են ստեղծում պետական կառավարման համակարգում, ինչպես նաև խիստ կերպով քննադատել է կորոնավիրուսի դեմ իրականացվող քայլերը:

Հրանտ Բագրատյանի փաստարկված քննադատություններին նույն ձևով` փաստարկված պատասխանելու փոխարեն` Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, իշխանամետ շրջանակները և բազմաթիվ պրոպագանդիստներ, տարբեր իշխանական լրատվականներ «կառչել են» Բագրատյանի այն մտքից, թե «Ես լինեմ Ալիևի տեղը, …., մի երեք-չորս ամսից կհարձակվեմ. կորոնավիրուսի մեջ տառապող երկիր, և հնարավոր է, որ Ադրբեջանը հարձակվի ոչ միայն Արցախի վրա, այլ նաև Հայաստանի սահմաններում անհանգստություններ լինեն» (դիտել 56:20-րդ րոպեից)` նկատի ունենալով, որ կառավարության ապաշնորհ գործողությունների արդյունքում երկիրը բոլոր առումներով թուլացած կլինի:

Հետաքրքիր է, որ իշխանական շրջանակները Հրանտ Բագրատյանի հարցադրումներին փաստարկված պատասխաններ տալու փոխարեն առաջ են բերում Հրանտ Բագրատյանի կողմից առաջ քաշված, թեկուզ ոչ ճիշտ ասված արտահայտությունը, հարցազրույցի ընթացքում հնչած խստագույն մեղադրանքներին:

Ստեղծված մանիպուլյացիոն արշավին առավելագույն ակտիվություն են ցուցաբերում իմքայլական պատգամավորները, որոնք հայտնի են դարձել միայն պատգամավոր դառնալուց և իրենց համար պաշտելի «հեղափոխությունից» հետո:

Օրինակ, ոչ մի նշանակալից խորհրդարանական գործունեությամբ աչքի չընկնող պատգամավորներ Տիգրան Կարապետյանը, Արփինե Դավոյանը, Գևորգ Պապոյանը, Կարեն Սարուխանյանը, Արման Եղոյանը, Քրիստինե Պողոսյանը, Տաթևիկ Հայրապետյանը, որոնք կարող են միավորվել «Հանճարեղ մտքեր» հայտնողների խմբում, որոշել են քննադատել Հրանտ Բագրատյանին` նման արտահայտության համար։

Նիկոլ Փաշինյանի Կառավարության ծրագրում թեկուզ մեկ նախադասություն պարունակվելու դեպքում կողմ քվեարկելու պատրաստ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ասել է.

Բազմաթիվ օտարերկրյա դրամաշնորհային մագնատներ ունեցող իշխանությունից Արման Եղոյանը խոսում է «արտաքին ազդեցության գործակալներից».

Բազմաթիվ քաղաքական ճամբարներ փոխած պատգամավոր Գևորգ Պապոյանը, օրինակ, խոսում է «շարքային խեղկատակ» լինելուց.

Սահմանադրական դատարանի «գիտակ» Արփինե Դավոյանը.

Խորհրդարանում (և ոչ միայն) բազմաթիվ անհոդաբաշխ մտքերի հեղինակներից մի քանի օրինակ ևս.

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ նման գործելաոճի որդեգրումը վերջերս բավական հաճախ տեսանելի երևույթ է: Բովանդակային հարցերից խուսափելու նպատակով որևէ այլ հարցի անդրադառնալը դրսևորվում է վերջին շրջանում արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակվող տեսանյութերի` իշխանականների պատասխաններում: Նրանք անդրադառնում են խոհանոցային կահույքին, վարդին, տեսանյութի դիզայնին, սակայն ոչ մի դեպքում` Մինասյանի փաստարկված և ապացուցելի մեղադրանքներին:

Այս երևույթը հետապնդում է նաև այն, որ իշխանականները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ոչ կարևոր խնդիրների ուղղությամբ: Մտածող և քաղաքական իրադարձություններին հետևող  ցանկացած քաղաքացու համար պարզ է, որ Ադրբեջանը ամենևին չի սպասում Հրանտ Բագրատյանի տված «start»-ին պատերազմական գործողություններ սկսելու համար: Դրա փոխարեն կարող է հետևել ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջի նորություններին, Կառավարության նիստում արտահայտած մտքերին և գաղտնի տեղեկատվության հրապարակմանը, կորոնավիրուսային պանդեմիայի իրավիճակին Հայաստանում և այլ գործոններին, որոնք հրապարակվում են և դրանց պատճառը հենց տրվում է իշխանական գործիչների և նրանց արբանյակների կողմից: Ուստի այսօր համացանցում առկա հիստերիան` Հրանտ Բագրատյանի խոսքերի վերաբերյալ, շարքային մանիպուլյացիա է, և նպատակ ունի խլացնել առավել հիմնավորված մեղադրանքները:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն