Կորոնավիրուսով վարակված անձի ընտանիքի անդամներին ինը օր շարունակ չեն թեստավորում. պարետից ինքնամեկուսացման ցուցում չեն ստացել

article-image

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակմամբ, Հայաստանում գրանցվող կորոնավիրուսի դեպքերի շեշտակի աճին զուգահեռ` AntiFake.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից: Մեզ դիմած քաղաքացիներից մեկը պատմել էր, որ իր ընտանիքի տարեց անդամի մոտ, որն ունի մի շարք ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, կորոնավիրուս է ախտորոշվել, և վերջինս ջերմում է, ունի երկկողմանի թոքաբորբ:

Քաղաքացին նշել էր, որ իրենք ամբողջ ընտանիքը անորոշության մեջ է, քանի որ ընտանիքի տարեց անդամի մոտ կորոնավիրուսի ախտորոշումից երկու օր անց պարետատնից իրենց հետ կապ չէին հաստատել և չէին ասել, թե երբ են իրենց նույնպես թեստավորելու: Ինքնամեկուսանալու որևէ ցուցում ևս չի տրվել։ 

Քաղաքացին և իր ընտանիքի անդամները նաև մտահոգ են, որ գուցե իրենցից որևէ մեկից է վարակվել իրենց ընտանիքի տարեց անդամը, քանի որ իրենք երիտասարդ են, իսկ երեխաները` մանկահասակ, որոնց մոտ հիվանդությունը մեծամասամբ անցնում է առանց ախտանիշերի։

Տեղեկացնենք, որ նշված խնդրով AntiFake.am-ին դիմել էին դեռևս մայիսի 27-ին: Պարզելու համար, արդյո՞ք մեզ դիմած քաղաքացին և նրա ընտանիքի անդամները թեստավորվել են, AntiFake.am-ը դարձյալ կապ հաստատեց վերջիններիս հետ:

Վարակակիր անձի ընտանիքի անդամները AntiFake.am-ի հետ զրույցում տեղեկացրին, որ իրենց մինչ այս պահը չեն թեստավորել, նշելով, որ ախտանիշների բացակայության պարագայում թեստավորում չի անցկացվում:

Ստացվում է, որ վարակակիր անձի ընտանիքի անդամները, ովքեր ամենայն հավանականությամբ վարակվել են կորոնավիրուսով, սակայն չունեն որևէ ախտանշան, 9 օր շարունակ չեն թեստավորվել: 

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե քանի կոնտակտավոր անձ է արժանացել նման վերաբերմունքի և նրանց թեստավորման պարագայում ինչպես կփոխվեր կորոնավիրուսային վիճակագրությունը Հայաստանում:

Կրկին պետք է նշենք, որ օրական մի քանի հարյուրի հասնող կորոնավիրուսով դեպքերը և մեզ դիմած քաղաքացիների օրինակը ցույց է տալիս, որ իշխանությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը թողել է ինքնահոսի։ Հաստատված կորոնավիրուսային վարակվածությամբ անձի ընտանիքի անդամներին 9 օր շարունակ չթեստավորելը նկարագրում է պարետատան կողմից վարակի չվերահսկման հանգամանքի մասին: Բացի այդ, այս ամենը նպաստում է, որ կոնտակտավոր անձինք, որոնք հավանաբար վարակված են, շրջեն քաղաքում, գնան մթերային խանութներ ու այդպիսով` տարածեն վարակը:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն