«Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել». Ռաֆիկ Հայրապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Վերջին ամիսներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի վերաբերյալ քրեական գործերը լրատվականների գլխագրերից չեն իջնում:

Վերջերս Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` կապված «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի նախկին ղեկավար Հայկ Շահնազարյանի հետ: Որպես մեղադրյալ` քրեական գործում ներգրավվել են Ռուբեն Հայրապետյանը և նրա որդին` Ռաֆիկ Հայրապետյանը և 4 անձ: Նրանք մեղադրվել են նշված անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության մեջ: Այս մեղադրանքների հետ մեկտեղ` պաշտպան Ամրամ Մակինյանը նշել էր, որ «գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա»:

AntiFake.am-ը զրուցել է Ռաֆիկ Հայրապետյանի հետ:

Հայրապետյանը, ներկայացնելով դեպքի նախապատմությունը, մասնավորապես նշել է. «2016թ. հունվար-փետրվար ամիսներին հորս մոտ ախտորոշվել էր չարորակ ուռուցք, և մեր ընտանիքի առօրյան ամբողջությամբ լցված էր հորս առողջության մասին մտահոգություններով: 2016թ. մայիսին մենք ընտանիքով մեկնեցինք Գերմանիա, որ պեսզի հորս վիրահատեին: Այնտեղ մոտ մեկ ամիս ենք անցկացրել: Վերադառնալով` սկսեցի զբաղվել մեր ընտանիքին պատկանող ընկերություններով և նկատեցի, որ կան Սևանի «Հարսնաքար» հյուրանոցում կան ֆինանսական խնդիրներ։ Տնօրենը մեր բացակայության ընթացքում կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, ընկերության անունով վերցրել է վարկեր, կանխիկացրել այն և ծախսել իր ցուփ ու շվայտ կյանքը կազմակերպելու համար. գնել է տաքսի սերվիս, տունն է վերանորոգել, ընկերուհու վրա է ծախսել»:

«Նրա տանեցիները եկան և խնդրեցին, որպեսզի մենք իրավապահներին չդիմենք, քանի որ ունի հիվանդություններ և բանտում չի կարող մնալ։ Ես տրվեցի այդ զգացմունքային խոսքերին և չդիմեցինք իրավապահ մարմիններին, ինչի համար զղջում եմ։ Մեր մեծահոգություն աշխատացնում են մեր դեմ, մեր դեմ են այդ ամենը փորձում օգտագործել», - նշում է Հայրապետյանը:

Ռաֆիկ Հայրապետյանը փաստում է. ներկայացել է քննչական մարմին և ցուցմունք է տվել այդ իրադարձությունների հետ կապված:

«Հոդվածներից մեկը, որով մեղադրվում եմ, այն է, որ ես իրեն ազատությունից զրկել եմ: Թե’ իրեն նախորդող, թե’ իրեն հաջորդող տնօրենները կարող են փաստել, որ ամառվա ամիսներին աշխատանքը այնքան ծանրաբեռնված է, որ նրանք ամսվա մեջ 2-3 անգամ են վերադառնում տուն: Նրանք ֆիզիկապես չեն հասցնում: Ես` ինքս, այնտեղ եմ լինում ամառվա երեք ամիսներին և իմ ժամանակի 95 տոկոսը տրամադրում եմ այնտեղի հյուրանոցին, ինքս ազատ ժամանակ անգամ չունեմ: Նա այդ ամենը փորձում է ներկայացնել, որ նա ազատությունից զրկվել է, ինքը չի կարողացել վերադառնալ տուն: Այս ամենը շատ ծիծաղելի է»:

Տեղի է ունեցել անսպասելի շրջադարձ. հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի հափշտակության հատկանիշներով, և Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող ընկերությունը տուժող է ճանաչվել:

Նա նշեց, որ դատարանը չի հաստատել այն մեղադրանքները, որ մեղսագրվում իրեն և Ռուբեն Հայրապետյանին. «Ես չեմ կարծում, որ պատշաճ է մեկնաբանել, որ մենք խուսափում ենք քննությունից։ Այս քրեական գործով ինձ փորձում են նկարագրել շատ անմարդկային կերպով, ինչ-որ մի մարդ, որը հրեշի նման փորձում է ծնողների և ընտանիքի անդամների մոտ ստորացնել։ Այդպիսի բան չի եղել, դա խեղաթյուրված է»։

«Առիթից օգտվելով, որ հայրս այստեղ չի անընդհատ փորձում են ծանուցումներ ուղարկել, որ ներկայանա քննչական մարմին և տա բացատրություն, դա ֆիզիկապես անհնար է։ Հայրս ներկայացրել է գրեթե բոլոր անհրաժեշտ բժշկական թղթերը, որպեսզի ՔԿ-ն հասկանա՝ անհնար է դա իրականացնել։ Մոտ երկուսուկես ամիս առաջ հայրս մեկնեց արտասահման՝ բուժվելու նպատակով, սակայն կորոնավիրուսով պայմանավորված` չկարողացավ վերջնական իր բուժման երկիր հասնել և մնաց Մոսկվայում։ Հայրս ուղեկցող հիվանդություններ ունի, և Մոսկվայի քաղաքապետի հրամանով այնտեղ գտնվող բոլոր մարդիկ պահեն կարանտինային ռեժիմ: Հայրս հայտնել է իր բնակության վայրը և ասել է, թե երբ կարող է վերադառնալ»:

Ռաֆիկ Հայրապետյանը վստահ է. այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի:

«Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը այն, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել իմ մեջ»: եզրափակեց Ռաֆիկ Հայրապետյանը:

Մանրամասները` տեսանյութում:

(Հարցազրույցի նկարահանումներն արվել են սույն թվականի հունիսի 3-ին` նախքան ՀՀ Պարետի N 110-Ն որոշման ընդունումը):

 

Русская версия статьи

English version of the article.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն