Կանադան դադարեցնում է սպառազինության արտահանումները Ադրբեջան և արգելում է զենքի վաճառքը Թուրքիային. Կանադայի Հայ դատի հանձնախումբ

article-image

2020թ. մայիսի 29-ին Կանադայի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը հրապարակել է Կանադայի սպառազինության արտահանումների վերաբերյալ տարեկան զեկույցը, որտեղ նշված է, որ 2019 թվականի ընթացքում որևէ թույլտվություն՝ Ադրբեջան սպառազինության արտահանման վերաբերյալ չի տրվել: Այս մասին հայտնում է Կանադայում Հայ դատի հանձնախումբը (Armenian National Committee of Canada (ANCC)):

2017 թվականից ի վեր, երբ Ադրբեջանի Հանրապետությանը կանադական մասնավոր ընկերությունները զրահամեքենաներ էին վաճառել, սա արդեն երկրորդ տարին է, որ Կանադան Ադրբեջանին չի ներառում այն պետությունների ցանկում, որոնց հետ պետությունը սպառազինության առքուվաճառքի մեջ է: 2019թ. հոկտեմբերին Թուրքիայի կողմից իրականացված «Խաղաղության ակունք» գործողությունից հետո, Կանադան նաև արգելել է սպառազինության արտահանումը Անկարա, որը անժամկետ նորացվեց 2020թ. ապրիլին:

Հրապարակված զեկույցի կապակցությամբ Հանձնախումբը նամակ է ուղարկել Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շեմփեյնին՝ ողջունելով կառավարության որոշումը և կոչ անելով նախարարին շարունակել զերծ մնալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ զենքի առքուվաճառքի մեջ ներքաշվելուց:

Նամակում Կանադայի Հայ դատի հանձնախմբի համանախագահներ Հրագ Թարախչյանը և Շահեն Միրաքյանը նշել են, որ «Թուրքիան և Ադրբեջանը նշանակալից ռազմական վտանգ են ներկայացնում անմիջապես տարածաշրջանում և դրանից դուրս: Մինչ Թուրքիան շարունակում է ապակայունացնել Մերձավոր Արևելքը և սպառնալ տեղի փոքրամասնությունների ֆիզիկական գոյությանը, Ադրբեջանը հատկանշականորեն մեծացնում է իր ռազմական պատրաստվածությունը՝ մշտապես ազդանշան տալով Արցախի Հանրապետության նկատմամբ թշնամության նորացմանը՝ միաժամանակ սպառնալով հարձակվել ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության վրա»:

Համանախագահները նաև հույս են հայտնել, որ Կանադայի զենքի արտահանման կանոնակարգմամբ և Օտտավայի զենքի առևտրի պայմանագրին միանալով՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար ռազմական արտահանման թույլտվությունները ավելի խիստ գնահատողական գործընթացի կարժանանան:

«Կանադան պարզապես չի կարող հանցակիցը դառնալանբացատրելի պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման գործում, որոնք իրականացվել են հետադիմական այնպիսի բռնապետությունների կողմից, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը»,- նշված է նամակում:

«Մենք շարունակելու ենք հետևել Կանադայի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև սպառազինության առքուվաճառքին և վստահ լինել, որ մեր կառավարությունը միշտ ճիշտ որոշումներ է կայացնում»,- եզրափակել են Թարախչյանը և Միրաքյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն