Փաշինյանը կեղծ տեղեկություն պարունակող անանուն նամակ է հրապարակել իր էջում.«Վիլլա» ռեստորանային համալիրը արձագանքում է

article-image

Նիկոլ Փաշինյանն իր կողմից հայտարարված «զանգվածային հակահամաճարակային շարժման» շրջանակներում շարունակում է հրապարակել բազմաթիվ լուսանկարներ և տեսահոլովակներ` դատապարտելով մարդկանց առատությունը և սոցիալական հեռավորություն չպահպանելու փաստը: Նիկոլ Փաշինյանը լուսանկարներն ու տեսանյութները տեղադրում է իր բավականին մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան էջում առանց ստուգելու դրանց իսկությունը։

Մենք արդեն իսկ անդրադարձել ենք Փաշինյանի կողմից հրապարակված Panda Ma Li մանկական սրճարանի տեսանյութին, որը նկարված էր հունվարի 8-ին, սակայն վարչապետը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում որպես հակահամաճարակային կանոնների խախտման «աղաղակող դեպք»։Եվս մեկ հարսանեկան լուսանկար էլ վարչապետը հրապարակել է երեկ՝ հունիսի 4-ին, նշելով, որ լուսանկարը արված է Սաղմոսավանքում նույն օրը:Մինչդեռ պարզվեց, որ դա նույնպես սուտ է։

Վարչապետի էջում երեկ շարունակվել է կեղծիքների տեղատարափը։ Այս անգամ նա հրապարակել է մի անանուն նամակ, որտեղ նշվում էր, թե հունիսի 5-ին Ջրվեժի «Վիլլա» ռեստորանային համալիրում 100 հոգանոց հարսանիք է կազմակերպվելու։ Վարչապետը նկարին կից գրել էր ««Ընդհատակյա հարսանիքներ» Հայաստանում»՝ հրապարակված նամակը ներկայացնելով որպես բացարձակ ճշմարտություն։

Փաշինյանի գրառմանն անդրադարձել է «Վիլլա» ռեստարանային համալիրի տնօրինությունը՝ հայտարարերով, որ վարչապետը ապատեղեկատվություն է տարածում և արատավորում է իրենց բարի համբավը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան,

«Վիլլա» ռեստորանային համալիրի տնօրինությունը հորդորում է չտարածել նման ապատեղեկատվություն: Մեր համալիրը խստիվ պահպանում է Պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները, ոչ մի հարսանիք կամ այլ բազմամարդ հանդիսություն մեզ մոտ չի իրականացվում: Սիրով կընդունենք ցանկացած ստուգող խմբի՝ հավաստիանալու մեր հետևողականությանը և օրինապահ լինելուն»:

«Ձեր տեղադրած անանուն այս նամակը խեղաթյուրում է մեր կազմակերպության բարի համբավը», - նշվում է հայտարարության մեջ։

Փաշինյանի հրապարակած անանուն նամակի տեղեկությունը պաշտոնապես հերքվելուց հետո էլ նամակը չի հեռացվել վարչապետի էջից և շարունակում է պահպանվել ու արատավորել «Վիլլա» ռեստորանային համալիրի բարի համբավը։

 Աղբյուր՝ AntiFake.am


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն