«Փախել են Երևան, Ղարաբաղ են պահանջում». ՔՊ–ականի հերթական հայտարարությունն ու մի ժողովրդի երկու հատվածների միջև սեպ խրելու նպատակը

article-image

Հայաստանի իշխանության կողմից հակաարցախյան հիստերիան շարունակվում է:

Այս 4 տարիների ընթացքում բազմաթիվ ՔՊ-ականներ աչքի են ընկել հակաարցախյան խայտառակ հայտարարություններով: Այս իրավիճակն ավելի լայն բնույթ սկսեց ստանալ կապիտուլյացիայից հետո: Պարտության պատասխանատվությունից խուսափող իշխանությունը սկսեց մեղադրել և պիտակավորել բոլորին: Սկսվեց հակաարցախյան ալիք, որի գաղափարական առանցքն այն է, թե արցախցիները իբրև կռվի դաշտում չեն եղել և տեղափոխվել են Հայաստան՝ «վայելելու կյանքը»:

Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր բոլորովին վերջերս Սիսիանում ապրող ՔՊ-ականներից մեկը սկանդալային գրառում արել: Վերջին օրերին նման պահվածքով աչքի է ընկել նաև իշխանական պատգամավորներից Գագիկ Մելքոնյանը` խոսելով Արցախում առկա հումանիտար ծանր իրավիճակի մասին: Պաշտպանության նախկին փոխնախարարը հայտարարել է, որ «արցախցիների գործն է` կմնան, թե չէ, և կարիք չկա զոռով իր բերանը բացել»: Մեկ այլ հարցազրույցում էլ Մելքոնյանը նշել է, որ «արցախցիները փախել են Երևան և այստեղից Ղարաբաղ են պահանջում»:
 


 

Հարց է առաջանում` ո՞րն է Հայաստանի իշխանությունների պահվածքի նման մոտիվացիան: Այդպիսի հայտարարություններ անելով նրանք չեն նկատում արդյո՞ք իրենց հանդեպ բացասական վերաբերմունքը: Իհարկե հասկանում են, պարզապես խնդիր են լուծում: Իսկ նման վիրավորական արտահայտություններն իրականում ոչ թե պատահականություն, այլ օրինաչափություն են:

Հայաստանի հանցագործ իշխանությունները հետևողականորեն սեպ են խրում հայ ժողովրդի երկու հատվածների միջև: Այս իշխանությունները այլևս բացեիբաց քննարկում են Արցախի` Ադրբեջանի կազմում լինելու հարցը: Նրանց չի հետաքրքրում ո՛չ Արցախի կարգավիճակը, ո՛չ արցախահայության ինքնորոշման իրավունքը, և բնավ զարմանալի չէ, որ արցախցիները Հայաստանի իշխանության կողմից տարատեսակ պիտակավորումների են արժանանում: Մի ժողովրդի երկու հատվածների միջև սեպ խրելը և արդյունքում հավաքական դիմադրողականության վերջնական ոչնչացումը Արցախը հանձնելու ծրագրի և թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման ամենակարևոր դրսևորումներից են:

 

Հեղինակ` Դավիթ Ֆիդանյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն