
Վերջին շրջանում շատ են քննարկվում պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանի` նախագահի պաշտոնից հրաժարվելու հավանական պատճառները: «Հետքը» գրել էր, որ Արմեն Սարգսյանը կես միլիոն դոլար ներդրման համար Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն է ստացել և ՀՀ իրավապահ մարմիններից թաքցրել է այդ պետության անձնագիր ունենալու փաստը, որը ձեռք էր բերել առնվազն 2013 թվականին:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի մարտին Արմեն Սարգսյանի` նախագահի պաշտոնում թեկնածությունը ամենաբուռն կերպով վիճարկողը հենց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր, որը պահանջում էր, որ Արմեն Սարգսյանը, որը այդ ընթացքում զբաղեցնում էր Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, ապացուցի և հրապարակի համապատասխան փաստաթուղթն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ, և իր թեկնածությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
2018 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը առաջադրվեց վարչապետի պաշտոնում, իսկ հաջորդ օրն առավոտյան ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ` նշելով, որ «պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»:
Նկատենք, որ այդ ժամանակ էլ, չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեսել է Արմեն Սարգսյանի քաղաքացիությանը վերաբերող փաստաթղթերըը, սակայն չհրապարակեց դրանք, իսկ այդ օրերին «հեղափոխական էյֆորիայի» մեջ գտնվող ժողովրդական զանգվածներին այդքան էլ չհուզեց այդ փաստը: Եթե Արմեն Սարգսյանի` Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի լինելու փաստն արդեն իսկ անվիճարկելի է, ուրեմն Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել նաև վերջինիս` այլ պետության քաղաքացի լինելու մասին, և այժմ չի կարող հերքել, որ դրա մասին տեղեկություն չի ունեցել:
Ստացվում է` Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից էլ հանուն քաղաքական նպատակահարմարության և սեփական շահերի թաքցրել է Արմեն Սարգսյանի քաղաքացիությանը վերաբերող կեղծիքը: Այս փաստը ևս վկայում է Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության ստի, կեղծիքի և մանիպուլյացիայի վրա հիմնված լինելում մասին:
Աղբյուր` AntiFake,am