Փաշինյանից և կորոնավիրուսից Հայաստանը պաշտպանելու բեռն ընկած է հայ ժողովրդի ուսերին. Նարեկ Սամսոնյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ահա շատ պարզ սիլլոգիզմ․ 2 (թերևս վերջինը)

a) Կորոնավիրուսը միացել է Հայաստանին պատերազմ հայտարարած Փաշինյանին,

b) Փաշինյանից և կորոնավիրուսից Հայաստանը պաշտպանելու բեռն ընկած է հայ ժողովրդի ուսերին,

c) Այս իրավիճակում Փաշինյանին և կորոնավիրուսին պաշտպանլը, կամա թե ակամա պարզագույն դավաճանություն է ազգին։ Պատերազմի ժամանակ թշնամիներին սատարելը ոչ մի արդարացում չունի։

Հ.Գ. Երբ սիլլոգիզմի առաջին պնդումը կիսատ է, իսկ երկրորդը սխալ՝ ապա եզրակացությունը դառնում է իրականության հակապատկեր, իսկ սիլլոգիզմը, ինչքան էլ որ պարզագույն լինի՝ ալլոգիզմ»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն