Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր արձանագրվել են դեռևս փետրվարի՞ն. ինչի մասին է խոսում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը

article-image

Երեկ՝ հունիսի 6-ին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը իր խոսքում ասել է, որ «հիվանդանոցը շուրջ գրեթե 4 ամիս է, ինչ սկսել է այս գործընթացը:… Մենք փետրվար ամսից ողջ անձակազմով՝ բժիշկներով, բուժքույրերով, մայրապետերով, պայքարում ենք այս հիվանդության դեմ»:

Տնօրենը այնուհետև իր խոսքում պարբերաբար նշեց փետրվարից կորոնավիրուսային դեպքերի մասին:

«Ցավոք, պետք է նշեմ, որ վերջին ժամանակաշրջանում հիվանդությունը փոխել է իր ընթացքը և պատկերը: Եթե փետրվար-մարտ ամիսներին մենք ունենում էինք թեթև և միջին ծանրության դեպքեր, այժմ գերաշկշռում են, ցավոք սրտի, ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը»,- շարունակեց Դավիդյանցը:

Փաստացի, Մհեր Դավիդյանցը նախ հայտնեց, այնուհետև վերահաստատեց իր իսկ խոսքերը, ըստ որի` հակառակ պաշտոնական տեղեկատվության՝ կորոնավիրուսի դեպքեր արձանագրվել են նաև փետրվարին:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում փորձեց «ուղղել» Դավիդյանցին՝ ասելով, որ վերջինս գուցե լարված է՝ նշելով, որ առաջին կորոնավիրուսային դեպքը արձանագրվել է մարտի 1-ին, և փետրվարին դեպքեր չենք ունեցել:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգլման ազգային կենտրոնի պաշտոնական էջում դեռևս փետրվարի սկզբից հրապարակվել են տվյալներ՝ անցկացված տեստերի վերաբերյալ: Համաձայն տվյալների՝ բոլոր թեստերը բացասական են եղել:

Այդ դեպքում հարց է առաջանում. ինչի՞ դեմ են պայքարել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, և արդյո՞ք հիվանդանոցի տնօրենը սխալվում կամ շփոթվում է նման զգայուն և կարևոր տեղեկատվություն հաղորդելիս: 

Առաջ է գալիս ևս մեկ մտահոգություն. իշխանությունները թաքցրել են ամբողջ աշխարհում դեռևս փետրվարից ահագնացող կորոնավիրուսային վարակավածության դեպքերի ֆոնին Հայաստանում հանրահավաքների անցկացման պայմաններում եղել են կորոնավիրուսի դեպքեր, որոնք չեն հրապարակվել, և այս փաստը հանցավոր կերպով թաքցվել է:

Պետք է հիշեցնենք նաև, որ դեռևս լույս մարտի 1-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակվածության առաջին և դեռևս միակ դեպքի մասին, նա հայտարարեց, որ հիվանդը նույնիսկ սիմպտոմներ չունի և բուժում անգամ չի ստանում: Այդ դեպքում դարձյալ, ի՞նչ «թեթև և միջին ծանրության» դեպքերի մասին է խոսում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը: 

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն