Ադրբեջանական տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ և չի էլ ունեցել. Թաթոյան

article-image

Ադրբեջանական տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ և չի էլ ունեցել: Սա է հիմնարար գաղափարը և իրականությունը: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: 

«Չնայած սրան` ադրբեջանական իշխանությունները անընդհատ են կեղծել իրականությունը և էթնիկ բնաջնջման իրենց քաղաքականությունն են առաջ տարել:
 
1920թ. այս օրերին Արցախում տեղի էին ունենում Շուշիի հայկական բնակչության ջարդերը: Դաժանաբար սպանվեցին, ունեզրկվեցին տասնյակ հազարավոր հայեր, Շուշին էլ ավերվեց հիմնովին՝ թուրքական բանակի ակտիվ մասնակցությամբ:
 
Սրանք Հայոց ցեղասպանության տրամաբանությամբ հանցավոր արարքների շարունակություն էին Արցախում:
 
Ընդ որում, նույն մտադրություններով հետագայում տեղի ունեցան Բաքվի, Սումգայիթի և այլ քաղաքների հայկական բնակչության ջարդերը:
 
Նույն քաղաքականության արդյունք էին ադրբեջանական սանձազերծած 2016թ. ապրիլյան ու 2020թ. 44-օրյա պատերազմները:
 
Ադրբեջանական նույն մտադրություններով քաղաքականության շարունակությունն է այն, ինչ տեղի է ունենում ներկայում Արցախի 100,000-ից ավելի խաղաղ բնակչության նկատմամբ` սկսած խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներից մինչև ցուրտ եղանակին ջեռուցումից ու տաք ջրից զրկելով ստիպել հայաթափել Արցախը:
 
Ամեն ինչ անում են, որ թույլ չտան մարդկանց խաղաղ կյանքի վերականգնում»,- գրել է Արման Թաթոյանը: 
 
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն