Կան մարդիկ, որոնց երեսպաշտությունը մի քանի անգամ գերազանցում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից բոլորի երեսպաշտությանը. Նարեկ Սամսոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

«Այս հայտարարությունը քաղաքական առումով ոչ միայն սնանկ է և որևէ հիմնավորում չունի, այլև այս հայտարարության տակ դրված է բացառապես սուտ և կեղծիք»: Այս մասին ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով Միքայել Պողոսյանի և Էդուարդ Համբարձումյանի համատեղ հայտարարությանը:

«Կան մարդիկ, որոնց երեսպաշտությունը մի քանի անգամ գերազանցում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից բոլորի երեսպաշտությանը»,- ասել է Սամսոնյանը:

Սամսոնյանի համար անընդունելի է, երբ մշակութային գործիչները, ովքեր իրենց գործունեության ոլորտում չեն փայլել իրենց իսկ կողմից բարձրաձայնվող արժեքներով, միջամտում են քաղաքական գործընթացներին և որակումներ տալիս:

Անդրադառնալով Էդուարդ Համբարձումյանի գործունեությանը` AntiFake.am կայքի հիմնադիրը նշել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ Համբարձումյանը լքել է Հայաստանը և այնուհետև վերադառնալուց հետո նրա ասոցիացիան Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ ստեղծված «Արագիլ» հիմնադրամից, որի նպատակը վերարտադրողական ծառայություններ մատուցող կենտրոններին աջակցելն է եղել, ֆինանսական աջակցություններ է ստացել:

Սամսոնյանի պնդմամբ` դա միակ դեպքը չի եղել, որ Համբարձումյանը օգնություն է ստացել Ռիտա Սարգսյանից: Նա նաև նշել է, որ հավանաբար Համբարձումյանի այս հայտարարությունը կապված է այն փաստի հետ, որ նա չի ստացել «Արագիլ» հիմնադրամի դրամահավաքից ստացված ողջ գումարը, ինչից էլ նեղացել է և նման հայտարարություններ է անում:

«Ինչ-որ ֆրանսիացի զույգ դատի է տվել էս մարդուն սխալ վիրահատության համար, շատ լավ գիտենք` ինչի են հետաձգվում դատերը: Ես վստահեցնում եմ Էդուարդ Համբարձումյանին` այդ դատը տեղի է ունենալու»` ասել է Նարեկ Սամսոնյանը` նշելով, որ Համբարձումյանը իր դեղատներում նույնիսկ վաճառել է այն դեղերը, որ իրեն անվճար հիմունքներով տրամադրել էր «Արագիլ» հիմնադրամը:

Սամսոնյանը, անդրադառնալով դերասան Միքայել Պողոսյանի գործունեությանը, նշել է. «2007 թվականին, երբ Ձեզ վաստակավոր արտիստ էին տալիս, հիշու՞մ էիք, որ նրանք կողոպտիչ ու թալանչի էին, պարոն Միքայել Պողոսյան, դուք ամոթ ունե՞ք, դուք ձեզանից չեք զզվու՞մ: Երբ 2015 թվականին ժողովրդական արտիստ էիք ստանում, երբ Տարոն Մարգարյանի կողմից ոսկե մեդալ էիք ստանում, դուք չէիք զզվու՞մ ձեզանից»` տեղեկացնելով, որ Միքայել Պողոսյանը ՀՀԿ-ի կողմից ընտրվել է նաև Երևանու ավագանու անդամ, իսկ այժմ նման որակումներով է հանդես գալիս: 

«Մի երկիր, որի ավագ սերունդը, գերագնահատված ավագ սերունդը նման ձևով է իրեն պահում, ապագայի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Ձեր նմանները չպետք է լինեն վաղը, մյուս օրը այս երկրում ո'չ վաստակավոր, ո'չ ժողովրդական արտիստ, որովհետև դուք խայտառակում եք ռեսպուբլիկան: Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան: Դուք նախորդի ծնունդ եք, պարոն Միքայել Պողոսյան: Ձեր տեսակը քծնող, հավերժ բոլոր իշխանությունների ստրուկ տեսակն է: Ապագա Հայաստանում դուք տեղ չեք ունենալու, որովհետև ձեր տեսակը այս երկրին միայն վնաս է տալիս: «Նիկոլ Փաշինյանը ձեզ օգտագործում է, քանի որ դուք իրական մշակութային գործիչ չեք»,- շեշտել է  Սամսոնյանը:

AntiFake.am կայքի հիմնադիրը նշել է, որ ըստ օդում կախված լուրերի` Միքայել Պողոսյանը իր  նկարահանած յուրաքանչյուր ֆիլմի համար տարբեր շրջանակներից գումարներ է վերցրել, սակայն այդ գումարների միայն 10 տոկոսն է օգտագործել ֆիլմի նկարահանման համար, մնացածը` գրպանել. «Մի մարդ, ով իր սեփական ժողովրդի դեմ կարող է դուրս գալ և սենց բառապաշարով խոսել մի բանի մասին, ինչից ինքը կերել է, այդ մարդը որևէ պարագայում չի կարող դրական բան անի որևէ տեղի համար: Այդ 4 տոկոսը դուք եք ու ձեր նման հարճերը, որոնք պատրաստ են քաղաքականության համար կեղտոտել իրենց մշակութային գործչի համբավը»: 

Սամսոնյանը նաև առանձնացրել է այն մշակութային գործիչներին, որոնք, իր համոզմամբ, իրական մշակութային գործիչներ են, քանի որ երբեք որևէ իշխանության պատվերով քաղաքական հակառակորդների մասին հրապարակումներ և հայտարարություններ չեն արել` նշելով Կոնստանտին Օրբելյանին, Տիգրան Մանսուրյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Արա Դեղտրիկյանին,Վահրամ Սահակյանին: 

Սամսոնյանը նաև հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ես` որպես «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, որպես անհատ գործիչ, նաև որպես AntiFake.am կայքի համահիմնադիր, երբեք որևէ քաղաքական ուժ, ով դուրս է գալու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու, որևէ քաղաքական ուժի նկատմամբ իմ ունեցած որևէ վերապահում չի լսի, որևէ մեկին չեմ քննադատելու, անկախ նրանից` նա իմ վաղեմի թշնամին է, մոտ բարեկամս, թե գործընկերս»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն