Իշխանությունների և ոստիկանության կողմից իրականացվող գործողությունների այս համակցությունը իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու փորձ է. «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հայտարարությունը

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ը հայտարարություն է տարածել  ոստիկանության կողմից հասարակական-քաղաքական գործիչներին բերման ենթարկելու կապակցությամբ: Հայտարարությունը ստորև.

«Ոստիկանությունը բերման է ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին և մի քանի տասնյակ քաղաքացիների ու հասարակական-քաղաքական գործիչների։

Նարեկ Սամսոնյանը և մյուսները հավաքվել էին Ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ՝ ի աջակցություն ավելի վաղ Ազգային ժողովի մոտից «Միայնակ ակցիա» իրականացնելու համար բերման ենթարկված Ռուբեն Մելիքյանի և ևս 3 իրավապաշտպանների։

Մինչ ոստիկանությունն անհամաչափ գործողություններով և առանց որևէ իրավական հիմքի բերման էր ենթարկում քաղաքացիներին, Ազգային ժողովում շարունակվում է Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը, որով պահպանվում է քաղաքացիների՝ հավաքների ազատության իրավունքի իրականացման արգելքը։

Իշխանությունների և ոստիկանության կողմից իրականացվող գործողությունների այս համակցությունը ոչ այլ ինչ է, քան հակահամաճարակային գործողություններ իրականացնելու անվան տակ քաղաքացիների հավաքների ազատության սահմանադրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»։

Русская версия обьявление

English version of the statement

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն