Դավիթ Սանասարյանը քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ. Pastinfo.am

article-image

Վերջին շրջանում պտտվող այն տեղեկությունները, թե Դավիթ Սանասարյանը կարող է ձերբակալվել, կարծես թե իրականություն են դառնում։ 

Pastinfo.am-ը փոխանցում է, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, խափանման միջոց կիրառվում է դատավարական կարգավիճակ ունեցող անձի՝ կասկածյալի կամ մեղարյալի նկատմամբ։ 

Pastinfo.am-ի հարցմանն ի պատասխան՝  ԱԱԾ մամուլի կենտրոնից ոչ հերքել են, ոչ հաստատել՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել  ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Սկզբնաղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2019/04/16/Դավիթ-Սանասարյանի-նկատմամբ-խափանման-միջոց-է-կիրառվել/822817

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն