Կոշտ ձերբակալվել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը. նա վնասվածքներ ունի

article-image

Քիչ առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կոշտ ձերբակալման է ենթարկվել ոստիկանության կողմից։ Ռուբեն Մելիքյանը գտնվում էր Ազգային անվտանգության ծառայության դիմաց և իրավապաշտպանական դիտարկում էր իրականացնում, որտեղ հավաքվել են «ԲՀԿ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի աջակիցները։

Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վնասվածքներ է ստացել, ապա նշել է, որ դրանք թեթև են. «Մի քանի թեթև հարված, թեթև քերծվածք ոտքիս ու բութ մատս էլ դռան տակ մնաց։ Էդքան մի բան։ Մի անհանգստացեք»,-գրել է Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում։

Իրավապաշտպանը հայտնել էր, որ միայն դիտարկում էր հավաքը և կոչ էր անում չդիմադրել ու չձերբակալել պատգամավոր Աբովյանին։

Իրավապաշտպանը նաև կոչ է արել փաստաբաններին այցելել բաժիններ. «Խնդրում եմ այցելել բաժիններ։ Մի ձերբակալված կարծես ուշագնաց էր»,-գրել է Մելիքյանը։

 Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն