Նախկին «իրավապաշտպանների» արձագանքը ԱԱԾ-ի դիմաց խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիների և պատգամավորների նկատմամբ ոստիկանական բիրտ ուժի կիրառման առնչությամբ

article-image

Երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, այնուհետև Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է:

Ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի՝ նրա համակիրները և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները նախ հավաքվել էին Ծառուկյանի առանձնատան, ապա՝  ԱԱԾ շենքի դիմաց:

Վերջիններիս նկատմամբ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել: Բերման են ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ և ընդդիմադիր ուժի որոշ ներկայացուցիչներ: Բերման ենթարկվածների շարքում է եղել նաև իրավապաշտպանական դիտարկում իրականացնող «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ ուշադրության են արժանի երկար տարիներ իրենց «իրավապաշտպան» ներկայացնող և տեղի ունեցող բռնությունների ու ապօրինությունների մասին օր ու գիշեր աղաղակող գործիչները, որոնք, աջակցելով երկրում տեղի ունեցած իշխանափոխությանը, դարձել են իշխանության կցորդները՝ մոռանալով «իրավապաշտպանի» իրենց կոչման մասին:

Վերջիններս իրենց իշխանահաճո քայլերով շարունակում են ապացուցել, որ հանդիսացել են կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներ և հետապնդել են ոչ թե մարդու իրավունքների պաշպանության ու բռնությունների բացառման, այլ արևմտյան ֆոնդերից դրամական միջոցներ կորզելու և օտարների օրակարգերը առաջ տանելու նպատակ:

Ասվածի վառ ապացույցը երկրում տեղի ունեցող ապօրինությունների և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների ֆոնին երբեմնի «իրավապաշտպանների» լռությունը կամ ոչինչ չասող գրառումներն են:

Օրինակ, սորոսական «իրավապաշտպան» Դանիել Իոաննիսյանը «չի նկատել» ոստիկանության կողմից կիրառվող անհամաչափ ուժը և «մտահոգություն» է հայտնել հավաքը ամբողջությամբ չդադարեցնելու վերաբերյալ:

Իոաննիսյանը գրել է. «Հավաքի վայրում ենք։ Առայժմ մեր նկատած ոստիկանության միակ թերացումը հավաքը ամբողջությամբ չդադարեցնելն է»։
 


 

Սորոսական «իրավապաշտպաններից» Լևոն Բարսեղյանն էլ, ով նույնպես «չի նկատել» ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մի շարք «հումորային» գրառումներ է կատարել: Հիշելով «հին» ժամանակները` Բարսեղյանը պնդել է, որ «իրենց հաղթանակը հետ տվողը չեն»:

Վերջինիս հրապարակումները նաև ուղղված են իշխանական և սորոսականների պրոպագանդիստական թեզերը առաջ տանելուն, ինչպես, օրինակ, «նախկինների» կողմից «պետության զավթման» թեզի պաշտպանությանը:
 



Սորոսական մյուս իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ «թիրախավորել է» քրեական խմբավորումներին, կրկին խոսել «պետության զավթման» և անհրաժեշտ լյուստրացիայի մասին:

Տեղի ունեցածը որոշ ակնարկներով «հալածանք» որակելով՝ Սաքունցը նշել է, որ ոստիկանությունը չպետք է տրվի սադրանքների և պետք է գործի բացառապես օրենքի սահմաններում։ Այս ամենի ֆոնին Սաքունցը «ակնարկներ» է արել նաև Նյուրնբերգյան պրոցեսների վերաբերյալ:


 

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամության ներքո հանդես եկող Ռուբեն Մեհրաբյանն էլ, ով վերը թվարկված անձանց մտերիմ շրջանակներից է, կարծում է, որ զարգացումներն ընթացել են օրինականության շրջանակներում։

Սորոսական իրավապաշտպաններից Նինա Կարապետյանցը հրապարակման պահի դրությամբ ընդհանրապես չի անդրադարձել տեղի ունեցած դեպքերին:

Սորոսական իրավապաշտպաններից Լարա Ահարոնյանն էլ, ով առավելապես հայտնի է որպես ԼԳԲՏ համայնքի շահերի ներկայացուցիչ, կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածը իրավաչափ է, և դրամա սարքել պետք չէ: «Ինչքան Նայել եմ տեսագրությունները երեկվա ցույցերի, վաղուց ոստիկանները սենց քաղաքավար չեն եղել ու զուսպ»,- գրել է Լարա Ահարոնյանը:
 


 

Սորոսից սնվող իրավապաշտպաններից Զարուհի Հովհաննիսյանն էլ նկատել է միայն կին պատգամավորների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառումը և դա անընդունելի որակել, այնինչ բռնություն կիրառվել է նաև ԱԱԾ շենքի մոտ հավաքված բազմաթիվ անձանց նկատմամբ:
 


 

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ մի քանի գրառումներ է կատարել և հետաքրքրվել, թե անձեռնմխելիություն ունեցող անձանց բերման ենթարկելու և այլ օպերատիվ գործողություններ իրականացնելու հետ կապված ի՞նչ խնդիր կա, եթե դա արվել է ակնհայտ իրավախախտումներ անելու պահին և բազմաթիվ զգուշացումներից հետո:

Նավասարդյանի գրառումները ներկայացնում ենք ստորև.
 

Կարևոր է արձանագրել, որ կեղծ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և նախկին «իրավապաշտպանների» «ընդհատակ անցնելուն» զուգահեռ` դաշտում ի հայտ են եկել մարդու իրավունքների պաշտպանությամբ իրապես մտահոգվող և ժողովրդավարության սկզբունքները կարևորող քաղաքացիական հասարակության մարմիններ, որոնք անցնող երկու տարիների ընթացքում մշտապես բարձրաձայնել են երկրում տեղի ունեցող ապօրինությունների մասին:

Ստորև ներկայացնում ենք վերջին իրադարձությունների և դրա շուրջ զարգացումների վերաբերյալ մի քանի հայտարարություններ:

«Իրավական ուղի» ՀԿդատապարտել է ոստիկանության ապօրինի գործողությունները և պահանջել անհապաղ դադարեցնել հավաքների ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին (հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿդատապարտել է  ոստիկանության կողմից հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելը և նրանց նկատմամբ ուժի կիրառումը: Կազմակերպությունը մտահոգիչ է համարել, որ ոստիկանությունը չի խորշել ուժ կիրառել դիտորդություն իրականացնող իրավապաշտպանների և կանանց նկատմամբ (հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ում դիրքորոշմամբ՝ պետությունը պետք է հատուկ վերաբերմունք ունենա այն անձանց նկատմամբ, ովքեր ոչ թե ակցիայի կամ զանգվածային այլ միջոցառման մասնակից են, այլ իրավապաշտպան նպատակով իրականացնում են այդ միջոցառման դիտարկում. «Ռուբեն Մելիքյանին վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերի և եղանակի առնչությամբ Ոստիկանությունից գրավոր պարզաբանումներ կպահանջվեն առանձին վարույթով», - նշել է ՄԻՊ-ը, ով նաև անընդունելի է համարել նստացույց հայտարարած՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և խորհրդարանի մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը (հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն