Գագիկ Ծառուկյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից

article-image

Քիչ առաջ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին փակ, գաղտնի քվեարկության արդյունքները: Քվերակությանը մասնակցել է 87 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. 87 կողմ, 0 դեմ: Անվավեր քվեաթերթիկ չի արձանագրվել: 

Այսպիսով, համաձայն քվեարկության արդյունքների` Գագիկ Ծառուկյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մյուս երկու` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն